ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

Ամենադիտվածներ

ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ