գետ
Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին
Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի Արարատի մարզում՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է…
Մայրը 2 տարեկան դստերը գցել է Դեբեդ գետը՝ փորձելով սպանել նրան
Երեկ՝ ապրիլի 25-ին, ժամը 17։45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության…
3 օր տևած որոնումներից հետո հայտնաբերվեց գետն ընկած քաղաքացու դին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 3-ին ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ քաղաքացին Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Այնուհետև մեկնարկել էին որոնողական աշխատանքներ, որոնք շարունակվեցին մի քանի օր։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․Փ․-ի դին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այսօր որոնողական…
Չինաստանում ավտոբուս է ընկել գետը․ 13 հոգի անհետ կորած են
Չինաստանի Հեբեյ նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 51 աշխատող տեղափոխող ավտոբուսը ընկել է գետը։ Այս մասին հայտնել է CGTN-ն։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է միայն 38 անձի փրկել, մնացած 13-ը համարվում են անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Սևանից հավելյալ ջրառ կիրականացվի
Օգոստոսի 6-ին կառավարությունն ընդունել է համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել է՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության…
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄՆ
Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ. Թևոնյանը և Արմավիրի…
Առաձին գետերում ջրի ելքերի նվազում է դիտվել
Հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։ Նշվում է, որ առանձին գետերում էլ դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։
Գորիսում շինարարական եռուզեռ է. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27֊ին գրել է. «Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային…
Երկու քաղաքացի ընկել են Հրազդան գետը. փրկարարներտ դուրս են բերել նրանցից մեկի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական…
Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ. հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել
Հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումը բոլոր ուղղություններով: Բացի այդ, հակառակորդը շարունակել է գնդակոծել խաղաղ բնակչությանը: «Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ: Հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել նաև Բերձորի ուղղությամբ, ինչպես նաև մոտենալ Հայաստանի սահմաններին՝ օգտագործելով հրետանի ու անօդաչու թռչող սարքեր:…
Ֆրանսահայերը բողոքի ակցիա են իրականացրել Սենա գետի ողջ երկայնքով
Ֆրանսիահայերը բողոքի խաղաղ ցույցն են իրականացրել Փարիզի Սենա գետի ողջ երկայնքով: Ակցիայի մասնակիցները Սենա գետի վրա աշխարհին են ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը և կոչ արել դատապարտել Ադրբեջանի սանձազերձ գործողությունները Արցախի խաղաղ բնակչության հանդեպ։
Աննա Հակոբյանը մասնակցել է Իմ քայլը հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ Իմ քայլը հիմնադրամ – My Step Foundation-ի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում այսօր մասնակցել եմ մաքրապատման աշխատանքներին։ Մի քանի…
14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մոտ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Փարիզում բացվել է լողացող կինոթատրոն Սենա գետի վրա
Կորոնավիրուսի ժամանակաշրջանում Փարիզում բացվեց փակ տարածքներում գործող կինոթատրոնների այլընտրանքը՝ լողացող կինոթատրոնը Սենա գետի ափին։ «Փարիզի տեսարժան վայրերը» ամենամյա նախագիծ է, երբ ջրառատ Սենա գետի ափը դառնում է լողափ։ Այս տարի կազմակերպիչները համագործակցեցին MK2 Cinemas-ի հետ և հուլիսի 18-ին հնարավորություն ընձեռնվեց դիտելու 2018 թվականի «Le Grand Bain» ֆրանսիական կատագերկության անվճար ցուցադրությունը 38 էլեկտրական նավակների կամ գետի…
Հրազդան գետում դի է հայտնաբերվել
Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում: Փրկարարները գետից…















