fbpx
Հասարակություն

3 օր տևած որոնումներից հետո հայտնաբերվեց գետն ընկած քաղաքացու դին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 3-ին ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ քաղաքացին Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Այնուհետև մեկնարկել էին որոնողական աշխատանքներ, որոնք շարունակվեցին մի քանի օր։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․Փ․-ի դին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ այսօր որոնողական աշխատանքները մեկնարկել են ժամը 08:15-ի սահմաններում՝ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկի ներգրավվմամբ։

Փրկարարները հայտնաբերված դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ