Գերագույն Ռադա
Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության․ Լյաշկոն՝ Զելենսկու մասին
Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն կիրակի անցկացված Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններն անվանել է խայտառակություն: Այս մասին գրում է Известия-ն: Հուլիսի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ նրա կուսակցությունը չի կարողացել անցնել Ռադա: «Ի՛մ ժողովուրդ, ի՞նչ ես դու արել: Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության, սակայն դրա համար շուտով պատասխան կտա»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:…
Ուկրաինայի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կացինով են կտրել
Ուկրաինայի Դնեպր քաղաքի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կացնով են ոչնչացրել: Համացանցում տեսանյութ է տարածվել, որ չօգտագործված քվեաթերթիկների ստորին աջ անկյունը կտրում են կացնով, ոչ թե մկրատով: «Սովորաբար դրանք կտրել են մկրատով»,- գրված է տեսանյութին կից: https://www.facebook.com/opora.dnipro/videos/373994643312740/
Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը Գերագույն ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա Ժողովդրի ծառա կուսակցությանը Գերագույն Ռադայի ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր խորհրդարանը և կառավարությունը կշարունակեն բարեփոխումների ճանապարհը ավելի մեծ ջանքերով, և նոր…
Զելենսկու կուսակցությունը կարող է 237 տեղ ստանալ նոր Ռադայում
Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող է ստանալ 237 տեղ և ինքնուրույն մեծամասնություն կազմել: Այդ մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 45 տոկոսի՝ TACC-ի կատարած վերլուծության արդյունքները։ Նախնական տվյալներով՝ «Ժողովրդի ծառան» կուսակցական ցուցակներով կարող է Ռադայում ստանալ 122 տեղ, իսկ մեծամասնական ընտրատարծքներում՝ 115 տեղ: «Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի»…
Գերագույն ռադայի ընտրությունների առաջին արդյունքները հայտնի են
National Exitpole-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գերագույն ռադայի ընտրությունների էքզիթ-փոլերի առաջին պաշտոնական տվյալները հայտնի են ու, ըստ դրանց, խորհրդարան են անցնում հինգ կուսակցություններ: Ըստ հրապարակված տվյալների ամենաշատ ձայները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական ուժը: «Ժողովրդի ծառա»-ն հավաքել է 43 տոկոս ձայն: Երկրորդ տեղում է Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը 11.5 տոկոս ձայներով: Ուկրաինայի…
Ուկրաինան Գերագույն ռադա է ընտրում
Այսօր վաղ առավոտից Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Корреспондент-ի հաղորդմամբ՝ ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ից և կփակվեն 20։00-ին։ Ընտրություններն անցկացվում են մեծամասնական-համամասնական սկզբունքով։ Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 3220 թեկնածու, որից 1404-ը ներկայացնում է 58 կուսակցություն և բլոկ, իսկ 1680-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են։ Բազմամանդատ-մեծամասնական համակարգով ընտրություններին մասնակցում է 2747 թեկնածու՝…
Սաակաշվիլին կոչ է արել քվեարկել Զելենսկու կուսակցության օգտին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հրաժարվում է մասնակցել Ռադայի ընտրություններին, որոնք տեղին կունենան վաղը՝ հուլիսի 21-ին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին։ Նրա խոսքով՝ ինքը չի…
Ափսոսում եմ, շատ կուսակցություններ չեն հաղթահարի 5%-ի շեմը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ բարձր շեմի պատճառով Գերագույն ռադա չեն կարողանա անցնել մեծ թվով կուսակցություններ: «Ափսոսում եմ, շատ կուսակցություններ չեն հաղթահարի 5%-ի շեմը»,- լրագրողներին ասել է Զելենսկին և հավելել, որ դրա մեղավորը Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին է Զելենսկին ցանկանում էր, որպեսզի անցողիկ շեմը սահմանվի 3%: Նա այդ մասին ասել էր նաև…
Զելենսկին Ռադայի շտապ նիստ է գումարելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Գերագույն Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիային՝ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է 112 Украина-ն: Նիստը նախապատրաստվում է հուլիսի 18-ի համար՝ Զելենսկու կողմից առանձնացված օրինագծերը քննարկելու համար:
Ուկրաինայում հայհոյախոսություններն արգելող նախագիծ է առաջարկվել
«112 Ուկրաինա»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Հայհոյախոսությանը հակազդելու» կամ ուկրաիներենի մաքրությունը պահպանելու մասին օրենքի նախագիծ են գրանցել: Օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել: Փաստաթուղթը ներկայացրել է «Պետրո Պորոշենկոյի դաշինք» խմբակցության պատգամավոր Օլգա Բոգոմոլեցը:
Զելենսկին կրկին խնդրել է Ռադային փոխել ԱԳՆ ղեկավարին
Ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Գերագույն Ռադային պաշտոնանկ անել երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ Զելենսկին խնդրել է Կլիմկինի փոխարեն նշանակել Վադիմ Պրիստայկոյին: Երկրի ղեկավարը հորդորել է խորհրդարանին ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում ուսումնասիրել այդ հարցը
Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Ռադայի ընտրություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին: «Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում…
Զելենսկին նշել է, որ իրավունք չունի Ավակովին ազատել ՆԳ նախարարի պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնանկ անելու մասին էլեկտրոնային խնդրագրի, հայտարարել է, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան։ Նա պարզաբանել է, որ դա անելու իրավունք չունի, քանի որ, ըստ օրենքի, պաշտոնից կարող է հեռացնել միայն այն պաշտոնյաներին, որոնց անձամբ է նշանակել։ Ուկրաինայի ՆԳ նախարարը կարող է պաշտոնաթող արվել Գերագույն ռադայի…
Ուկրաինայի ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Զելենսկու՝ Ռադան լուծարելու մասին հրամանագիրը
Ուկրաինայի Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Գերագույն ռադան լուծարելու մասին հրամանագիրը: Այդպիսով արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում տեղի կունենան առաջիկա հուլիսի 21-ին: Օրենսդիր մարմինը ցրելու մասին Զելենսկին հայտարարել է մայիսի 20-ին իր երդմնակալության ելույթի ժամանակ: Մի խումբ պատգամավորներ երկրի բարձրագույն դատական մարմին են դիմել, խնդրելով ստուգել նախագահի՝ օրենսդիր մարմինը ցրելու և արտահերթ ընտրություններ…
Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի պաշտոնանկության մասին Զելենսկու նախագիծ
Գերագույն ռադան հրաժարվել է քննարկել պետության ղեկավարի իմպիչմենտի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինագիծը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Նշվում է, որ անհրաժեշտ 226 ձայնի փոխարեն, նախագիծը հավաքել է 110 կողմ ձայն: Զելենսկին նախագահի իմպիչմենտի մասին օրինագիծը Ռադային էր հանձնել մայիսի 29-ին. դա նրա նախընտրական արշավի կետերից մեկն էր, որոնց թվում է նաև պատգամավորական…













