գերմանիա
Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ կժամանի Հայաստան: Քառօրյա այցի շրջանակներում նախարարը կլինի նաև Վրաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը։ «Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն…
Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից․ Բերբոք
Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից: Այդ մասին ԳԴՀ-ի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտնել Է հունիսի 29-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այժմ եկել է «դառը իրականությունը», որի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրներն ի վիճակի լինեն «պաշտպանվել Ռուսաստանից»»,- ասել է Բերբոքը:
Բեռլինում G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ տեղի է ունենում ցույց
Մոտ 40 Էկոակտիվիստներ են հավաքվել ցույցի Բեռլինում Գերմանիայի ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ, այս մասին հաղորդել Է DPA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ մի քանի մարդ իրեն սոսնձել Է շենքին և երթևեկելի մասին՝ արգելափակելով մուտքերը գերատեսչություն: Ոստիկանությունը փակել Է նախարարության առջև ի փողոցը, այս պահի դրությամբ բերման ենթարկվածների մասին չի հաղորդվել: «Գերմանիան,…
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը: Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի…
Գերմանիան Ուկրաինային նոր ռազմական օգնություն կտրամադրի
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 30 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային զենք, երեք «Մարս» բազմակի հրթիռային և IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին գրված է նախարարների կաբինետի հայտարարությունում: Նախարարների կաբինետը նար հրապարակել է Ուկրաինային արդեն հասցված ռազմական օգնության և մատակարարումների ցուցակը, որոնք Բեռլինը պատրաստվում է իրականացնել ապագայում։
Գերմանիայում գազի հետ կապված իրավիճակը լուրջ է
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը տեղեկացրել է, որ երկրում գազի պաշարների հետ կապված իրավիճակը լարված է և լուրջ, այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։ Նա կոչ է արել խնայել գազը և էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու համար ընդլայնել ածխի օգտագործումը։ Ըստ նախարարի՝ ձմռան համար գազի պաշարները պետք է լինեն առնվազն 90 տոկոս, սակայն այս պահին գազի պահեստարանները…
Ուկրաինա են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի նախագահները
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: Հրապարակվել է երեք ղեկավարների լուսանկարը, լուսանկարը հրապարակել է La Repubblica-ն` այն «պատմական» անվանելով: Այն մասին, որ երեք առաջնորդները պատրաստվում են այցելել Կիև, ավելի վաղ տեղեկացրել էր Bild am Sonntag գերմանական թերթը: Այս այցելության մասին…
Գազպրոմը դադարեցրել է գազի մատակարարումը Դանիա և Գերմանիա
«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը դանիական Ørsted-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով և գերմանական Shell Energy Europe Limited ընկերությանը։ «Գազպրոմ Էքսպորտի» և Shell Energy Europe Limited-ի միջև Գերմանիա գազի մատակարարման պայմանագիրը նախատեսում է տարեկան մինչև 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։
Գերմանիան 107 մլրդ դոլար է հատկացրել երկրի զինված ուժերի արդիականացմանը
Գերմանիայի կառավարությունն ու Պահպանողական կուսակցությունը պայմանավորվել են 107 մլրդ դոլար հատկացնել երկրի զինված ուժերի արդիականացմանը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Նշվում է, որ դա թույլ կտա Բեռլինին մի քանի տարում հասնել ՆԱՏՕ-ի երկրների համար անհրաժեշտ՝ պաշտպանությանը հատկացվող ՀՆԱ 2 տոկոս ցուցանիշին: Ըստ աղբյուրի՝ ծրագրվում է ռազմական գնումների համար հիմնադրամ ստեղծել Բունդեսվերում:
Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթ ներկրելուց մինչև այս տարվա վերջ
Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթ ներկրելուց մինչև այս տարվա վերջ, նույնիսկ եթե ԵՄ-ն համաձայնության չգա այս հարցում՝ որպես հակառուսական գործողությունների դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի մաս, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Նշվում է, որ Բեռլինն արդեն զբաղվում է այլընտրանքային էներգիա մատակարարողների հետ գործարքների կնքմամբ, սակայն այն երկրների ցանկը, որոնք կլրացնեն նավթի պակասը դեռևս չի հրապարակվել։…
Գերմանիայում մտադիր են վերահսկողության տակ վերցնել էներգետիկ ընկերությունները
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ճգնաժամային ծրագիր է պատրաստում ռուսական գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ի թիվս այլ բաների, արտակարգ իրավիճակների փաթեթը ներառում է պետական վարկեր և երաշխիքներ՝ աջակցելու էներգետիկ ընկերություններին և վերահսկելու կարևոր ձեռնարկությունները, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները: Դիտարկվում է նաև էներգետիկ ընկերությունների ազգայնացման տարբերակը, սակայն նման քայլը պետք…
Շոլցն ասել է, որ Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որոշումները կլինեն համաչափ և կախված իրավիճակից։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գերմանիայի կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Գերմանիան մշտապես ներգրավված է դրանում և կշարունակի դա անել ապագայում՝ ընդունելով որոշումներ, որոնք կլինեն ճիշտ և համաչափ՝ հաշվի առնելով ժամանակի յուրաքանչյուր պահը», – ասել է նա՝…
Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային
Սլովենիան և Գերմանիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Սլովենիան իր տանկերից կտրամադրի Ուկրաինային, իսկ Գերմանիան դրա դիմաց իր տանկերի ու զրահափոխադրիչների պաշարներից կդրամադրի Սլովենիային։ Այս մասին գրում է dpa-ն։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հեռավար հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային։…
Ուկրաինային աջակցելու նպատակով ԱՄՆ-ի օրենսդիրները կայցելեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ և ԱՄԷ
ԱՄՆ-ի դեմոկրատներից մի խումբ օրենսդիրներ, ներառյալ չորս սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, կուղեւորվեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, որպեսզի աջակցություն կանխապահովեն Ուկրաինայի համար, տեղեկացնում Է: «Կոնգրեսի այդ ուժեղ պատվիրակությունը հնարավորություն կունենա հանդիպում ունենալ Լեհաստանում ԱՄՆ-ի զինվորական ղեկավարության և զորքերի հետ, որպեսզի իմանա, թե ԱՄՆ-ն ինչպես կարող Է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ու…
Բավարիան Մյուլերին նոր պայմանագիր է առաջարկել․ սկսվել են բանակցություններ
Մյունխենի «Բավարիայի» հնաբնակներից Թոմաս Մյուլերը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա գերմանական ակումբից ու կթարմացնի պայմանագիրը։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է նաև, որ Մյուլերի ու «Բավարիայի» միջև բանակցություններն արդեն սկսվել են։