Գերմանիայի կառավարությունն ու Պահպանողական կուսակցությունը պայմանավորվել են 107 մլրդ դոլար հատկացնել երկրի զինված ուժերի արդիականացմանը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Նշվում է, որ դա թույլ կտա Բեռլինին մի քանի տարում հասնել ՆԱՏՕ-ի երկրների համար անհրաժեշտ՝ պաշտպանությանը հատկացվող ՀՆԱ 2 տոկոս ցուցանիշին:
Ըստ աղբյուրի՝ ծրագրվում է ռազմական գնումների համար հիմնադրամ ստեղծել Բունդեսվերում:

