ԳԹԿ
Միասնական քննությունների հայտագրումը մեկնարկում է․ մանրամասներ շրջանավարտների և դիմորդների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ից մեկնարկում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական քննությունների և 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների (I փուլ) հայտագրման գործընթացը: Շրջանավարտներն ու դիմորդները պետք է տեղյակ լինեն կարևոր ժամկետների և ընթացակարգերի մասին: Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտները մինչև դեկտեմբերի 10-ը պետք է դիմում…
Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-25-ը
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Ավարտական քննություններ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման և…
ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 67 դիմորդ, միջին միավորն է 9.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 20-ը, 18-20 միավոր է ստացել 2 դիմորդ։ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 22 դիմորդ, միջին միավորն է 8.7, դրական միավորի շեմը չեն…
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը. «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» – հուլիսի 4 «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5 «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6 «Մաթեմատիկա» – հուլիսի 7 «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի…
ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը
Հուլիսի 2-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների: Հայտարարության մեջ մասնորապես ասված է․ ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ 9–րդ դասարանցիները կարող են այսօր և վաղը բողոքարկել գնահատականները. ԳԹԿ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տեղի կունենա հուլիսի…
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը կավարտվի հուլիսի 1-ին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին: Երկրորդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին…
Հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդները կհեռացվեն քննասենյակից. ԳԹԿ
Գնահատման և թեստավորման կենտրոնը, հրապարակած տվյալների համաձայն, 2021 թվականի միասնական քննություններն անցկացվելու են հետևյալ բաշխվածությամբ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը կկայանա հունիսի 8-ին, «Օտար լեզուներինը»՝ հունիսի 11-ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին, «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և «Քիմիան» ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 25-ին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում…
ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ…
18 և ավելի գնահատական ստացած և չընդունվածներից 4-ն արդեն ուսանող են
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ամփոփել է ընդունելության քննությունները։ «Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր…
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման թեստավորման կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների. 1. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/, 2. 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 3. 06 հուլիս՝ «Մաթեմատիկա» 4. 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»: Հիշենենք, որ այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով…
Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքների…
ԳԹԿ-ն հունիսի 24-ից սկսում է 2018-2019 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2018-2019 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Պետական ավարտական լրացուցիչ…
9–րդ դասարանցիները կարող են այսօր և վաղը բողոքարկել գնահատականները. ԳԹԿ
9–րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ։ Գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Այս մասին տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնի ֆեյսբուքյան էջը։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2–ին կամ վաղը՝ հունիսի 3–ին իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։ https://www.facebook.com/artaqin.hamagorcakcutyun/posts/1183336255178052












