Հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդները կհեռացվեն քննասենյակից. ԳԹԿ

Ամենադիտվածներ

Կավանիի և Մբապեի վնասվածքները ստիպել են ՊՍԺ-ին բանակցություններ սկսել Յուվեի հետ

Գնահատման և թեստավորման կենտրոնը, հրապարակած տվյալների համաձայն, 2021 թվականի միասնական քննություններն անցկացվելու են հետևյալ բաշխվածությամբ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը կկայանա հունիսի 8-ին, «Օտար լեզուներինը»՝ հունիսի 11-ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին, «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և «Քիմիան» ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 25-ին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, գործելու են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում:

Համավարակով պայմանավորված՝ քննական կենտրոններում կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն: Առկա են լինելու ախտահանման միջոցներ, դիմակներ:

«Ե՛վ քննական կենտրոններն են ավելացվել, և՛ քննական սենյակները: Քննասենյակներում էլ առավել քիչ թվով դիմորդներ են ընդգրկվելու: Եթե նախորդ տարիներին մի քննասենյակում ունենում էինք 100-120 դիմորդ, ապա հիմա 60-80-ի շրջանակում է լինելու»,- ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու դիմորդների հնարավոր «հնարամտություններին», որոնցով փորձում են հեռախոսներ, հուշման թերթիկներ անցկացնել քննասենյակ:

«Ասեմ, որ դիմորդները հիմնականում շատ պարտաճանաչ են և հանգիստ հենց սկզբից անցնում են հանձնարարություններին: Շատ փոքր տոկոս կա, որ դիմում է տարբեր «հնարամտությունների»՝ փորձելով գնահատականներ փախցնել: Ասենք, բերում են 3-4 հեռախոս: Ասեմ, որ լինելու ենք խիստ և հեռախոս հայտնաբերելու դեպքում հեռացնելու ենք քննասենյակից»,-ասաց Կարո Նասիբյանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();