գին

  • Բիթքոյնի գինը հատել է 51 հազար դոլարի շեմը

    Բիթքոյնի գինը հատել է 51 հազար դոլարի շեմը

    Բիթքոյն անունով կրիպտոարժույթի գինը շարունակում է աճել։ Այս մասին տեղեկանում ենք CoinMarketCap հարթակից, որտեղ ամփոփված են 20 բորսաների տվյալների միջինացված տարբերակները։ Այս տարի եղավ մի շրջան, երբ բիթքոյնը պատմական առավելագույնը (շուրջ 65 հազար դոլար) գրանցելուց հետո նվազեց շուրջ 50 տոկոսով։ Սակայն, կարծես թե, կրիպտոարժույթի գինը վերականգնում է։ Բիթքոյնին այժմ հաջողվել է հատել 51 հազար դոլարի…

  • Bitcoin-ը երկարատև դադարից հետո հատել է 50 հազար դոլարի շեմը

    Bitcoin-ը երկարատև դադարից հետո հատել է 50 հազար դոլարի շեմը

    Bitcoin կրիպտոարժույթի գինը վերջին շրջանի ամիսներ տևած անկումից հետո առաջին անգամ հատել է 50 հազար ԱՄՆ դոլարի շեմը։ Այս մասին տեղեկանում ենք CoinMarketCap-ի հաղորդած տվյալներից։ Այն մի պահ հատել է 50 հազար դոլարի շեմը, սակայն արագ նորից հետ է վերադարձել այդ շեմից ներքև։ Այս պահի դրությամբ արդեն Bitcoin-ը կրկին հատել է 50 հազարի շեմը։ Գինը…

  • Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել

    Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել

    Օգոստոսի 9-ին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Աշտարակ Ձու» ընկերությունների…

  • Bitcoin-ի գինը շարունակում է նվազել

    Bitcoin-ի գինը շարունակում է նվազել

    Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է արդեն օրեր շարունակ ընթացքող գնանկումը։ Այս պահի դրությամբ այն տատանվում է 31-ից 32 հազար դոլարի սահմաններում, սակայն սա շուրջ 10 հազար դոլարով ավելի քիչ է, քան 10 օր առաջվա արժեքը։ Գնանկման տարբեր պատճառներ են նշվում, բայց հիմնականում խոսվում է Չինաստանից եկող բացասական ազդակների մասին, ըստ որոնց՝ 4 նահանգներ արգելել են մայնինգ…

  • Նավթի համաշխարհային գներն աճում են

    Նավթի համաշխարհային գներն աճում են

    Աճուրդի տվյալները վկայում են, որ այսօր՝ ապրիլի 13-ին, նավթի գներն աճում են։ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,40 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 59,94 ԱՄՆ դոլարի։ Նույնք տոկոսով են աճել Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63,53 դոլարի։

  • Ձվի գնի բարձրացման հանգամանքները պարզելու համար կհարուցվի վարույթ

    Ձվի գնի բարձրացման հանգամանքները պարզելու համար կհարուցվի վարույթ

    Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին նկատվող ձվի դեֆիցիտին ու թանկացումներին։ Նա ասաց, որ վաղն արդեն վարույթ կհարուցվի, որ պարզվի շուկայում ձվի գնի թանկացման հետ կապված մի շարք հանգամանքներ։ Գևորգյանի խոսքով՝ պետք է հասնակալ ձվի դեֆիցիտի պատճառը ու հասկանալ՝ որքան է ձվի թանկացումն օբյեկտիվ։ Նա կարծիք…

  • Bitcoin-ը գնի նոր պատմական առավելագույն է գրանցել

    Bitcoin-ը գնի նոր պատմական առավելագույն է գրանցել

    Կրիպտոարժույթ Bitcoin-ը շարունակում է իր «վերելքը»։ Այս անգամ նույնպես այն գերազանցել է գնի իր առավելագույն ցուցանիշը՝ հատելով 36 հազար դոլարի սահմանը։ Bitcoin-ի արժեքային փոփոխության մասին տեղեկանում ենք 20 բորսաների միասնական տվյալներ հաղորդող CoinMarketCap հարթակից։ Նշենք նաև, որ կրիպտոարժույթի գինը շատ արագ է տատանվում ու րոպեների տարբերությամբ այն կարող է բարձրանալ ու իջնել 1000-2000 դոլարով։

  • Bitcoin-ի գինը գերազանցել է 34 հազար դոլարը

    Bitcoin-ի գինը գերազանցել է 34 հազար դոլարը

    Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է գնային աճ գրանցել ու պատմական առավելագույնն էր գրանցել։ Այս անգամ էլ Bitcoin-ի գինն անցել է 34 հազար դոլարը։ Այս մասին տեղեկանում ենք CoinMarketCap հատուկ կայքից, որը կրիպտոարժույթների գները հաշվարկում է, ըստ ավելի քան 20 բորսաների։

  • Բիթքոինը գերազանցել է գնի իր պատմական մաքսիմումը

    Բիթքոինը գերազանցել է գնի իր պատմական մաքսիմումը

    Բիթքոին կրիպտոարժույթը գերազանցել է իր պատմական առավելագույնը ու հատել է 25 հազար դոլարի շեմը։ Այս մասին կարող ենք տեղեկանալ բորսաներից։ Սակայն տվյալ շեմը հատելուց հետո այն սկսել է կրկին նվազել ու այժմ տատանվում է 25 հազարի սահմաններում։ Ըստ CoinMarketCap-ի` Երևանի ժամանակով 11:36-ի տվյալներով՝ Բիթքոինի գինը 24883 հազար ամերիկյան դոլար է։

  • Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է աճել

    Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է աճել

    Հայաստանում վերջին մեկ ամսում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակել է աճել։ Երեկ առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով: Այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 340, իսկ պրեմիումինը՝ 360 դրամ, դիզելային վառելանյութը՝ 340 դրամ։ Նշենք, որ մեկ  ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 60 դրամով, այսինքն՝ շուրջ 18%։

  • Ջորդանի կոշիկները աճուրդում վաճառքի ռեկորդային գին են գրանցել (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ջորդանի կոշիկները աճուրդում վաճառքի ռեկորդային գին են գրանցել (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Բասկետբոլի լեգեն Մայքլ Ջորդանի կոշիկները աճուրդում վաճառվել են ռեկորդային գնով։ Խոսքը Air Jordan 1 Highs սպորտային կոշիկների մասին է, որը Ջորդանը հագել է 1985 թվականին՝ ցուցադրական խաղի ժամանակ։ Sport.ru-ի հաղորդմամբ՝ մարզակոշիկների զույգը վաճառվել է 615 հազար դոլարով։ Նախորդ անգամ դրա վաճառքի գինը հասել էր 560 հազար դոլարի։ Կոշիկները ծածկված են սպիտակ, կարմիր ու սև գույներով։

  • Նավթի գներն աճել են

    Նավթի գներն աճել են

    Նավթի համաշխարհային գների մշտական սակարկումները աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 8-ին աճել են: Այսպիսով, Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0,74%-ով և կազմել 40,84 դոլար։ Իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0,56%-ով և կազմել 43,25 դոլար: Հայտնենք, որ բարելը…

  • Նավթի համաշխարհային գները նվազել են

    Նավթի համաշխարհային գները նվազել են

    Աճուրդի տվյալները վկայում են, որ հունիսի 29-ին դրությամբ նավթի համաշխարհային գները նվազել են: Հայտնի է, որ WTI տեսակի նավթի օգոտոստոսյան ֆյուչերսները նվազել են 2,13 տոկոսով և կազմել 37,67 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 2,02 տոկոսով և կազմել 40,19 դոլար: Այս մասին հայտնում է RT-ն:      

  • Նավթի համաշխարհային գները նվազում են

    Նավթի համաշխարհային գները նվազում են

    Աճուրդի տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները հինգշաբթի` հունիսի 25-ի դրությամբ նվազել են: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,63 տոկոսով և կազմել 37,77 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,67 տոկոսով և մեկ բարելի դիմաց կազմում են 40,04 դոլար: Այս մասին հայտնում է RT-ն: