Գլաձոր
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ…
Վայոց ձորի մարզում իրականցվելիք սուբվենցիոն ծրագրերից 3-ը կկատարվեն Գլաձոր խոշորացված համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում, որոնք առաջնային լուծում են պահանջում։ Այս մասին տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Գետափում կկատարվի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում, կիրականացվի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացումը, իսկ Գլաձոր բնակավայրում՝ 11-րդ փողոցի, թիվ 9 հասցեում գտնվող մշակույթի տան վերահատակագծում և…
2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք,…
Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վաղը կարևոր դատական նիստ կա Գլաձորի համայնքի ղեկավարը կամ ստիպված պետք է դատվի, որ դատարանի վճռով Գլաձորի համայնքից հողահատկացում չի արել Վայկ մետալին, քանի որ ավագանին դեմ է եղել և ինքն էլ է դեմ, կամ պետք է դատվի, քանի, որ ԴԱՀԿ-ի պահանջը կատարելով պետք է…
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Գլաձորն արդեն նման պայմաններ ունեցող խաղադաշտ ունի, որտեղ կմարզվի մեր վաղվա սերունդը»։ https://www.facebook.com/yeganyanz/posts/2248819681833424?__xts__[0]=68.ARCbdujvAIO4IGj4wFW1RAcgjDRYyWUIgXnj1iVgkfojze3197JhclWQpqki_q7ciLE0V250epk8eo22lbsvhT6nbOrqmibw0IYUhR93m5oQ9ej5kkVu-rdMd7ZJV0pOwyqen7u1w2Lvjq3zrCY-yC85X4DSn81lBoSJwskbA3vFgyoOHYGGwFgnMxRg8PA02tWlnnJ8DeFAW5RkeoNSmH6VBit9v1PdxsS4MenGlj3NCw9otIlGQDbu5qiCG5GyBvk39oAjpq9Hyn8YsjQkoPgwuiaz1lovdPlpjnITOWTL6PRRRZrMTDEwZKVJQkb0VrzhD0f6oJ3vrPXlMXM8YS63tIcL&__tn__=-R
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական հայտարարություն է տարածել․ որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի…
Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Դրանից հետո…
ՀՀ Վայոց ձորի Գլաձոր համայնքում այսօր կայացել է քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի երկրի պատասխանատու Նաթենիել Հոջնաքին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Վայոց…
Ս.թ. մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերու-թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության…
Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են իրականացրել և 2152 բնակչի ստորագրություն հավաքվել է: Նրանք ներկայացրել են հանրագիրը համայնքի ղեկավարին և ավագանուն: Բնակիչները պահանջում են մետաղական հանքարդյունաբերությունն արգելել և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»: «2018թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են համայնքի 2456 բնակիչ, ինչը վկայում է, որ…