Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ամենադիտվածներ

Qnnchakan-komite-1024x563

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ՝ նրանց կողմից Գլաձոր բնակավայրի կենտրոնական ճանապարհի հարակից տարածքում սեփական ավտոլվացման կետ շահագործելու կապակցությամբ, 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձորի համայնքամիջյան կենտրոնական ճանապարհին հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացու և նրա կողմնակիցների հետ: Վիճաբանության ընթացքում 31-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող, «ПМ»(Մակարով) տեսակի ակոսափող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 32-ամյա տղամարդը 3 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագարծությունն ավարտին հասցնել. 31-ամյա տղամարդը, նկատելով համագյուղացու կողմից իր վրա ուղղված հրազենը, խուսափել է արձակված գնդակներից: Դրանցից մեկը դիպել է նրա գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո իր կողմնակիցների օգնությամբ անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս ուղղությամբ արձակված մյուս երկու գնդակներից մեկը դիպել է նրա քրոջ ամուսնուն, իսկ մյուսը՝ միջադեպին ներկա՝ 32-ամյա տղամարդու կողմնակիցներից մեկին՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();