Գլխավոր շտաբ
Եթե Ապրիլյանից դասեր չքաղեինք, կարող էինք կորցնել ողջ Արցախը․ Դավթյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա ասաց, որ ողբում և հպարտանում են պատերազմներում նահատակված մեր զինծառայողներով։ Դավթյանը նշեց, որ եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեին, ապա 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, ու մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը՝ 15-20 օրվա ընթացքում։ Ադրադառնալով ԳՇ-ում…
Փաշինյանը կայցելի ՊՆ
Այսօր օրենքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է դառնում Արտակ Դավթյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կառավարությունը, որով իր Facebook-ի էջում կիսվել է նաև վարչապետ Փաշինյանը։ Հայտարարությունն ամբողջապես տեղադրում ենք ստորև․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել…
Տիրան Խաչատրյանի գործով նիստի օրը հայտնի է
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը կկայանա ապրիլի 29-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Խաչատրյանը վարչական դատարան է դիմել՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Նշենք, որ գործով պատասխանող է նախագահը, իսկ երրորդ կողմ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու ԶՈւ գլխավոր շտաբը։
ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարո՞ղ է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՞ ոչ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը իր Facebook-ում գրել է․ «ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԳՇ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ԱՅՍ ՓԱՍՏՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է, ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. « կարող է համապատասխան…
Շատերի մոտ է հարց առաջանում, թե ինչ կարգավիճակով կշարունակի իր ծառայությունը Օնիկ Գասպարյանը․ Մակունց
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության լիզորությունների շարքում չէ Գլխավոր շտաբի պետի նոր թեկնածուի հետ կապված քննարկումներ ունենալը կամ առաջարկություններ ներկայացնելը: Դիտարկմանը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը արդեն հայտարարել է վարչկան դատարան դիմելու մասին և նշել, որ այլ կարգավիճակով կշարունակի ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին, Մակունցն…
Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում տարածել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձը, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը,…
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կիսվել է Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ, որին կից գրել է․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։ Իսկ հայտարարության տեքստի մեջ ասվում է․ «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ.…
Վազգեն Մանուկյանը պնդում է, որ ցույցերը նպաստում են գերիների վերադարձին
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին ասաց՝ բոլորն անհամբեր սպասում են, որ նախագահը պետք է իրեն կպահի նախագահի պես: «Այն, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման, մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա անհնազանդություն է խաղաղ բնակիչների, և կարծում եմ՝…
Լուրերը, թե իբրև Օնիկ Գասպարյանի ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել հեռու է իրականությունից. ԳՇ
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ում գրում է. «Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլյացիա։ Խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը,…
Օնիկ Գասպարյանի տեղակալը քրգործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: «Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին…
Արցախի ՊԲ 124 սպա աջակցություն են հայտնել Օնիկ Գասպարյանին. Հայտարարություն
Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։ Կարդացեք նաև Գլխավոր շտաբը…
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո,…
ԶՈւ ԳՇ վերլուծությունը՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության վերաբերյալ նախագահի որոշման մասին
ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն. Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ…
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը. Հայտարարություն
Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը…
Վարչապետը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Նա ասաց, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը։ Վարչապետն ասաց նաև, որ ազատման մասին դիմումին հաջորդել է ԶՈւ ԳՇ հայտարարությունը։ Հիշեցնենք, որ դրանով ԳՇ-ն պահանջում էր վարչապետի ու Կառավարության հրաժարականը։ Փաշինյանը հավելեց նաև, որ Զինված…












