Վազգեն Մանուկյանը պնդում է, որ ցույցերը նպաստում են գերիների վերադարձին

Ամենադիտվածներ

24.thumb

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին ասաց՝ բոլորն անհամբեր սպասում են, որ նախագահը պետք է իրեն կպահի նախագահի պես:

«Այն, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման, մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա անհնազանդություն է խաղաղ բնակիչների, և կարծում եմ՝ այս գործողությունն ավելի շատ մարդկանց համոզեց, որ այդ վիճակը երկար պահել հնարավոր չէ»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ Սահմանադրությունում գրված է, որ Գլխավոր շտաբի պետը նշանակովի պաշտոն է և հինգ տարով ժամկետով է նշանակվում, հետևաբար՝ ԳՇ պետի ազատման մասին Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը մասին լրիվ անօրինական է:

«Այսինքն՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի հերթական տապալումն է: Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել չի կարելի, և բացարձակապես համաձայն չեմ, որ չի կեղծվելու, ամբողջ մեր կյանքն է կեղծված, բնական է, որ կեղծվելու է»,- ասաց նա և նշեց, որ օրեցօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ Իլհամ Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության: «Դա նշանակում է, որ ընդհակառակը ինքը այս ցույցերից վախենալով, որ այս իշխանությունը փոխվելու է, կարող է ժեստ անի և մի քանի գերի նույնիսկ ավելի վերադարձնի: Այսինքն՝ այս ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին և ոչ հակառակը»,-ասաց նա:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();