Գլխավոր շտաբ

  • Օնիկ Գասպարյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

    Օնիկ Գասպարյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։…

  • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիքի մարզ

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիքի մարզ

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։ Շտաբի պետը նշել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծել, որ պետք է առաջ շարժվել և գործի…

  • Հայաստանի ՊՆ ու ԶՈւ ԳՇ ուղերձը

    Հայաստանի ՊՆ ու ԶՈւ ԳՇ ուղերձը

    ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու…

  • Արայիկ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին

    Արայիկ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին

    Արցախի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

  • Օնիկ Գասպարյանը այցելել է Արցախի պաշտպանության բանակ

    Օնիկ Գասպարյանը այցելել է Արցախի պաշտպանության բանակ

    Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով…

  • ԱՀ նախագահը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

    ԱՀ նախագահը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

    Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը շնորհավորել է…

  • Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է զորամաս

    Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է զորամաս

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նա տեղում ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Նշվում է, որ Դավթյանը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին,…

  • 26 տարի առաջ այս օրը Հայաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր

    26 տարի առաջ այս օրը Հայաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր

    ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։  Պատգամավորը հիշատակել է, որ 26 տարի առաջ այս օրը՝ 1994 թվականի մայիսի 12-ին, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր, որը, չնայած անցած տասնամյակներում արձանագրված ամենատարբեր վայրիվերումներին ու զինադադարի տեղային կամ լայնածավալ խախտումներին, մինչև օրս էլ համարվում է հակամարտության հարաբերական խաղաղության…

  • Բակո Սահակյանը և Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցերը

    Բակո Սահակյանը և Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցերը

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

    ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

    Մարտի 27-ին ԶՈՒ զորավարժարաներից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։ Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել…

  • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

    Մարտի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, հրամանատարական կազմին տվել համապատասխան…

  • Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ

    Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման…

  • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

    Փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում փետրվարի 19-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը…

  • Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

    Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

    Այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը անդրադարձավ բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին: Նա ընդգծեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել,…

  • Աշխատանքային այցով Հորդանանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը

    Աշխատանքային այցով Հորդանանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն: Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։