Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ