Գյումրի
Վարագույները բացվում են, ու հանդիսատեսը հայտնվում է լոռվա աշխարհում, բեմում լոռեցու ընտանեկան կոլորիտն ու կենցաղն է, և, իհարկե, լոռվա բարբառը: Միամիտ լոռեցի Փանոսի արկածներն են` թումանյանական ևս երկու՝ «Կացին ախպերը» և «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթների հետ համադրված: Աճեմյանցիներն աշխատել են ներկայացման մեջ պահել այն, ինչ Թումանյանինն է, պահել հեքիաթներում նրա ասելիքը: Հատուկ պատանի հանդիսատեսի համար հեքիաթ-ներկայացումը…
Անցած տարվա բյուջեից տնտեսած գումարներից 60 մլն դրամը Գյումրիի ավագանու որոշմամբ կուղղվի քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում նոր թանգարանի ու պատկերասրահի կառուցմանը։ Նախատեսվում է այստեղ տեղակայել «Կումայրի» արգելոց-թանգարանն իր ֆոնդերով։ Նշենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանը երկար տարիներ զբավել է քաղաքի պատմական շինությունների հաշվառմամբ, վերականգնմամբ։ Երկրաշարժից հետո կառույցը կորցրել էր նշանակությունը։ Հիմա փորձ է արվելու վերականգնել այն։ Կառույցը…
Մարտի 4-ին` ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ.…
Բասկետբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Արագած-2»-«Արցախ», «Ուրարտու Վիվառո»-ՖԻՄԱ, «Գյումրի»-«Արագած» զույգերը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է մրցաշարի քառորդ եզրափակչի խաղացանկը. Հաղորդում է armsport.am-ը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել, Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ…
Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։ Ինչպես տեղեկացնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։ Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել…
Ծանրաբեռնված միկրոավտոբուսներ, ուղևորների որսով զբաղված վարորդներ, ժամային գրաֆիկներից շեղումներ ու մի շարք անհարամար իրավիճակներ: Գյումրիում քաղաքային տրանսպորտից դժգոհությունները բազմաթիվ են: Երթուղիները սպասարկող ընկերություններն էլ շահավետությունից են բողոքում: Արդյունքում 11, 14 և 28 համարներն արդեն հրաժարվել են երթուղին շահագործելուց: Գյումրու համայքնապետարանի տրանսպորտի բաժինը երկար է քննարկել ու որոշել Գյումրու համար երթուղային նոր ցանց ստեղծել: Ծրագիրն արդեն…
Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի գավաթի խաղարկության որակավորման փուլը: Բ լիգայի չորս թիմերի պայքարում հաջողությունն ուղեկցել է «Արագած-2»-ին և «Գյումրիին»: Նրանք կմիանան Ա լիգայի վեց թիմերին և ությակը կշարունակի պայքարը գավաթի համար: Հաղորդում է armsport.am-ը։
Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» հյուրընկալվելիս 98-91 հաշվով առավելության է հասել «Արագած 2» ակումբի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թայրին Ջոնսը («Գյումրի»), ով վաստակել է 39 միավոր: Հաղորդում է armsport.am-ը։
Գյումրիում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի՝ դստեր շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ բողոքարկելով քննիչի և դատախազության որոշումներն առ այն, որ կնոջ սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայողը պետք է շարունակի պահվել ռազմաբազայում: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Տուժողի շահերը ներկայացնող գրասենյակը միջնորդություն էր…
Երեկ Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի,…
Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ: «EU at…
Գյումրի քաղաքի համանուն բասկետբոլային թիմը ապահովել է տեղը բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» սեփական հարկի տակ 85-82 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թայրին Ջոնսը(Գյումրի), ով վաստակեց 44 միավոր: Հաղորդում է shantnews.am-ը։
Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի 281/1 տանը շմոլ գազի արատահոսքից տուժել է բնակչուհին: 64-ամյա Գոհար Մարտիրոսյանի ինքնազգացողությունն առավոտյան վատացել և դիմել է շտապ բուժօգնություն: Կին շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտոն: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն. այս մասին մեր թղթակցին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ վերջինս ստանում է ամբուլատոր…
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է արդիականացնել և ժամանակակից գույքով ապահովել առաջին հերթին արդյունավետ գործող մարզադպրոցները: ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի, ֆեդերացիայի փոխնախագահ, Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանի նախաձեռնությամբ Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճը և Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցը համալրվել են բարձրորակ պարկերով: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: Ծրագիրը շարունակական է…