գնդապետ
Գնդապետը 44-օրյա պատերազմին չմասնակցելու համար հիվանդության սիմուլյացիա է դրսևորել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։ Ստացիոնար բուժում չպահանջող…
Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ռազմական համալսարան
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի…
ՊՆ գնդապետը կաշառքներ է ստացել ու չարաշահել պաշտոնեական լիազորությունները․ ԱԱԾ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու…
Գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել…
Նախագահի հրամանագրով Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ…
Վարչապետը միջնորդել է Օնիկ Գասպարյանի գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780375175616193?__cft__%5B0%5D=AZXIy9BDPO2cx5Ww-PIj5AxO9ksb6JZS1V4MZ6N-ha5bq-MTLSBftwPfagZA8JTMC2VckgKqLXy1iAE-X-VXDasmX5Q6lLBZyTe-rjknddufxANs6PBLCPL0TrWATWsc4OxXhhhQo3xAUuvrIR7zwn50qb8mOQkTJ6Yko_Fdq0WqwwPJGM-raAQ2oxILhYvSDzM&__tn__=%2CO%2CP-R
Փաշինյանը միջնորդել է հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհել Վահագն Ասատրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780370775616633?__cft__%5B0%5D=AZVurYHUgneSvUqYLm5NiHEB81cq7sCkZUf2T4HvshgzjwveHL7F-rUfKCO8P1jT8XTGhDQz89ENMzl68R8tNr1ue-CyQdXAu3jlpcZ7ckp9NI9tt_jVMSp0X2rrTj_y8zI6yBhoXiVMa4_WjT0-vogqG3Gl6TgOkwchn0Qo-1WkCpzqny_N3UO1-1K0Oa2QP7M&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապոլովը
ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3196551363714335
Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։ Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության…
Դավիթ Տոնոյանը ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի…
Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Հուլիսի 28-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս…
Ծնողները կարող են Skype-ի միջոցով դիմել գնդապետ Նելլի Դուրյանին
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները: Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր,…
Անատոլի Մաշկովի գլխավորությամբ 29 տարի առաջ Ղարաբաղում իրականացվում է Օղակ գործողությունը
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ Լուսանկարում պատկերված է հանցագործ գնդապետ Անատոլի Մաշկովը: «Հենց այս ճիվաղի գլխավորությամբ 29 տարի առաջ 1991թ ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված Խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի և ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսվում է իրականացվել «Օղակ» գործողությունը: Մաշկովը այդ ժամանակ Բաքվի գնդի…
Արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյան ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, որը վարել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, ըստ օրակարգի՝ ներկայացվել են սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների…
Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդին
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և այդ առարկայի ուսումնասիրման դասընթացի կազմակերպման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ՊՔ ու Կ և ՌԿ վարչությունների ներկայա-ցուցիչները: Այս…