Գնել Սանոսյան

  • ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 տոկոսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացրել,…

    Հետևում եմ թողնում նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը․ Սանոսյան
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Կառավարության նիստից հետո կարծիք հայտնեց, որ հայկական կողմը դիվանագիտական ճիշտ աշխատանք է կատարում, որ հարցը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի։ Սանոսյանը նշեց, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է լարվել ու անկանխատեսելի հետևանքներով միջադեպի հանգեցնել։ Մարզպետի խոսքով՝ խնդիրը պետք է ժամ առաջ լուծվի դիվանագիտական ճանապարհով։

    Խնդիրը պետք է ժամ առաջ լուծվի․ մարզպետ Սանոսյան
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ եղել է մարզի մի քանի համայնքներում և «Մարտական ծառայության» մեդալներ հանձնել 2020 թ. Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։ «Այսօր համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց…

    Գեղարքունիքի մարզպետը մեդալներ է հանձնել Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Թաթոյանը Կութ է այցելել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ։ Նշվում է, որ ՄԻՊ-ը զրուցել է գյուղի բնակիչների հետ, որոնք մեծ մասամբ անասնապահությամբ են զբաղվում։ «Կութ…

    Կութ գյուղի դպրոցը հայտնվել է ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ․ ՄԻՊ
  • Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-իէջը տեղեկացնում է, որ մարզպետ Գնել Սանոսյանը Գավառի պոլիկլինիկայում պատվաստվել է կորոնավիրուսային համավարակի դեմ: Նույն բուժհիմնարկում միաժամանակ պատվաստվել են Գեղարքունիքի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: «Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում:Այսօր մենք ժամանակ գտանք և այդ գործընթացի մաս…

    Գեղարքունիքի մարզպետը պատվաստվել է COVID-19-ի դեմ
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում…

    Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում գրել է․ «Երեկ ընդունեցի «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպան ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։ Հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի և 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր են նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով…

    Գեղարքունիքի 16 բնակավայրեր կունենա «Թումո» տուփեր․ Սանոսյան
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում հայտնում է, որ երեկ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ «Հանդիպման սկզբում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը ներկայացրեց, որ իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործուներություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։…

    Սանոսյանն ընդունել է ԿԽՄԿ-ի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Օրերս հայաստանցի և արտերկրում բնակվող մի խումբ հայ բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի սահմանապահ մարտական հենակետերը արևային շարժական կայաններով ապահովելու խնդիրը: Բարերարների խումբը անմիջապես ձեռնամուխ է եղել նախաձեռնության իրականացմանը, և դեկտեմբերի 24-ին ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի…

    ԶՈւ-ին հանձնեցինք արևային շարժական էլեկտրակայաններ․ Սանոսյան
  • Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր՝ արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ,Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը…

    Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ Ադրբեջանին զիջելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց…

    Գնել Սանոսյանը այցելել է Գավառում ծնված Մոնթեին
  • Տեղի է ունենում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, ՄԻՊ Արման Թաթոյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2786190648329002

    Արծրուն Հովհաննիսյանի, Արման Թաթոյանի և Գնել Սանոսյանի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ այցելեցի զինվորական հոսպիտալ: Զրուցեցի Արցախյան պատերազմում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների հետ: Տղաներին քաջալերեցի, շուտափույթ ապաքինում մաղթեցի և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում արիություն ցուցաբերելու համար: Առանձնազրույց ունեցա նաև հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ ճշգրտելու վիրավոր զինծառայողների համար ցուցաբերվող բուժօգնության ընթացքում ի հայտ եկած խնդիրները»։…

    Գեքարքունիքի մարզպետն այցելել է հոսպիտալ՝ զինծառայողներին տեսակցության (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները: Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է: Գեղարքունիքի մարզի սահմանային…

    Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է․ մարզպետ
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր ընդունեցի ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը: ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը: Ողջունելով հիմնադրամի…

    ԱՄՆ «Փարոս» հիմնադրամը մտադիր է հիմնանորոգել Դրախտիկի դպրոցի մասնաշենքը