Կութ գյուղի դպրոցը հայտնվել է ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ․ ՄԻՊ

Ամենադիտվածներ

Screenshot (32)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Թաթոյանը Կութ է այցելել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ։

Նշվում է, որ ՄԻՊ-ը զրուցել է գյուղի բնակիչների հետ, որոնք մեծ մասամբ անասնապահությամբ են զբաղվում։

«Կութ գյուղի հովիվներից մեկը Պաշտպանին տեղեկացրել է, որ մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Ընդ որում, արոտավայրը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:

Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո: Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի տարածքներում, իրենց բնակավայրի հարևանությամբ վտանգում է մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը», – գրել է ՄԻՊ-ը:

Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութն ու գյուղի դպրոցը հայտնվել է ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ:

ՄԻՊ-ը կրկին ընդգծել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:

Նշվում է, որ փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();