fbpx
Մարզեր

Հետևում եմ թողնում նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը․ Սանոսյան

ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 տոկոսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացրել, որ տրված քվեն հնարավորություն է տալիս ավելի դրական, փոխվստահության ու կառուցողական մթնոլորտում շարունակել աշխատանքները։

«Այդ աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել առանց ձեր անմիջական մասնակցության, ստեղծարար ներուժի և հետևողականության։ Ուստի, հետևում թողնելով նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը և տրամադրությունները, ժամանակն է, որ բոլորս միասին լծվենք մեր հայրենիքի, մարզի և համայնքների շենացման գործին՝ անկախ մեր քաղաքական նախապատվություններից ու հայացքներից», – գրել է Սանոսյանը։

Նա նշել է, որ իր ղեկավարությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը բաց է համագործակցության և ողջախոհ առաջարկություններին ընթացք տալու համար և պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում քաղաքացիների հետ միասին ապահովել մարզի ներառական, կայուն և անվտանգ զարգացումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ