Գոլ
Օլի Գորդոն II-ի վճռորոշ գոլը պատմական Մադրիդի խաղում՝ Դոլֆինսի հաղթանակում
Նորեկ Օլի Գորդոն II-ը կարևոր մասնակցություն ունեցավ Մայամի Դոլֆինսի հաղթանակում Մադրիդում, երբ NFL-ի պատմության մեջ առաջին խաղի ընթացքում վերջին քառորդում գոլի հեղինակ դարձավ՝ նպաստելով թիմի հաղթանակին Վաշինգտոն Կոմանդերսի դեմ։
Չարլի Կոլարի վճռական գոլը. «Ռեյվենս»-ի թայթ-ենդը փայլեց «Դոլֆինս»-ի դեմ հաղթանակում
Չարլի Կոլարի երեք յարդանոց գոլային փոխանցումը դարձավ «Ռեյվենս»-ի կարևոր գրոհի գագաթնակետը՝ ընդգծելով թայթ-ենդի աճող դերը, երբ Բալթիմորը հաղթանակ տոնեց Մայամիի նկատմամբ կարևոր խաղում։
Ուրախ եմ գոլ խփելու համար. Պեդրի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Լա լիգայի 19-րդ տուրում «Ժիրոնային» 1:0 հաշվով հաղթելուց հետո խոսել է խաղի մասին. «Ինձ միշտ ասում են, որ լավացնեմ իմ խաղը: Ես ուրախ եմ գոլեր խփելու համար: Ես ինձ հարմարավետ եմ զգում, երբ շատ եմ աշխատում գնդակի հետ: Բայց բոլորն էլ սիրում են գոլ խփել: Ես կշարունակեմ նպաստել հաղթանակներին»,-ասել է Պեդրին Sport-ին:
Մեսսին գերազանցել է աշխարհի առաջնության ռեկորդը
Հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է աշխարհի առաջնության ռեկորդը: Արգենտինացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ Խորվաթիայի հետ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ խաղում (3:0): Այժմ նա հինգ առաջնություններում խփել է 11 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։ 35 տարեկանում Մեսսին հաղթեց Միրոսլավ Կլոզեին (Գերմանիա, 16+3), Ռոնալդուին (Բրազիլիա, 15+4), Գերդ Մյուլերին (Գերմանիա, 14+5) և Պելեին (Բրազիլիա, 12+7):
Մեսսին Մեքսիկայի դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի Մեքսիկայի դեմ խաղում (2:0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի խաղացողը մրցաշարում ելույթների ժամանակ գոլ + փոխանցում համակարգով վաստակել է 14-րդ միավոր (8 + 6)։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում Մեսսիի դեբյուտից հետո միայն գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլլերն է (16) ավելի շատ ռմբարկու:
Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի՝ ամենատարեց գոլի հեղինակը
Օլիվյե Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենատարեց գոլի հեղինակը: Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում գելի հեղինակ դառնալու պահին Ժիրուն 35 տարեկան 357 օրական էր: Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցանկում երկրորդն է. նա 49 գոլ է խփել հավաքականի կազմում: Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունել է Ավստրիայի և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆ խաղերից Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը անակնկալ գրանցվեց․ 92-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին հյուսիսմակեդոնացիները։ Արդյունքում Իտալիայի ընտրանին դուրս մնաց պայքարից, իսկ Մակեդոնիան ընտրականի եզրափակիչ փուլում կվիճարկի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը։ Այս պարտությանն անդրադարձել է նաև Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Նա ասել է, որ ինքն ու թիմը չափազանց հիասթափված…
Ապրես, Վահան․ Պիզելին արձագանքել է Բիչախչյանի գոլին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականը երեկ հաղթանակ տոնեց Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլի հեղինակ հավաքականի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Վերջինիս գոլին արձագանքել է մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին՝ Instagrami-ի իր պատմություններ բաժնում տեղադրելով կադր, որտեղ Վահանը տոնում է իր գոլը։ Դրան կից Պիզելին գրել է․ «Ապրես, Վահան»։
Ինչպե՞ս Բարսան ջախջախեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս գիշեր կայացավ Լա Լիգայի հերթական Էլ-Կլասիկոն՝ «Ռեալ» Մադրիդը Սանտիագո Բեռնաբեուում ընդունեց կատալոնական «Բարսելոնային»։ Շատ փորձագետներ այս խաղում հաղթողի հավակնորդ էին համարում «Ռեալին», բայց գրանցվեց արդյունք, որն անսպասելի էր գրեթե բոլորի համար ու կանխատեսելի չէր խաղի մեկնարկից առաջ․ «Բարսան» հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ մինչև ընդմիջում այն կրկնապատկեց…















