Գոլ
Ինչպե՞ս Բարսան ջախջախեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս գիշեր կայացավ Լա Լիգայի հերթական Էլ-Կլասիկոն՝ «Ռեալ» Մադրիդը Սանտիագո Բեռնաբեուում ընդունեց կատալոնական «Բարսելոնային»։ Շատ փորձագետներ այս խաղում հաղթողի հավակնորդ էին համարում «Ռեալին», բայց գրանցվեց արդյունք, որն անսպասելի էր գրեթե բոլորի համար ու կանխատեսելի չէր խաղի մեկնարկից առաջ․ «Բարսան» հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ մինչև ընդմիջում այն կրկնապատկեց…
Բենզեման սահմանել է իր կարիերայի ամենահիշարժան ռեկորդներից մեկը
Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեման շրջանցել է Թիերի Անրիին ու գրանցել իր կարիերայի ամենահիշարժան նվաճումներից մեկը։ Այս մասին գրում է Squawka-ն։ Բենզեման «Մալյորկայի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ իր խփած գոլերի քանակը հասցնելով 413-ի։ Այս ցուցանիշով նա դարձավ պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆրանսիացին։ Լեգենդար Անրին իր ողջ կարիերայի ընթացքում հավաքականում և բոլոր ակումբներում, որտեղ…
Ռեալը մտադիր է բանակցություններ սկսել Բենզեմայի հետ
Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեմայի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին ու դեռևս կոնկրետություն չկա թիմում նրա մնալու հետ կապված։ Սակայն, լրագրող Նիկոլո Սկիրան գրում է, որ «Ռեալն» արդեն պատրաստ է սկսել բանակցությունները Բենզեմայի հետ։ Ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ մինչև 2024 թվականը։ Նշենք, որ Բենզեմայի ելույթները «Ռեալում» բավական հաջող…
Սելարայանը շքեղ դուբլով է աչքի ընկել MLS-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկյան MLS-ում հանդես եկող Լուկաս Սելարայանը հերթական աչքի է ընկեր իր արդյունավետությամբ։ Առաջնության երկրորդ տուրում նրա թիմը՝ «Կոլամբուսը», մրցել է «Սան Խոսեի» հետ։ Հանդիպման ընթացքում հայազգի ֆուտբոլիստը աչքի է ընկեր դուբլով, որոնցից մեկը՝ տուգանայինից։ Նախորդ հանդիպմանն էլ Սելարայանը աչքի էր ընկել գոլով ու գոլային փոխանցմամբ։ .@S_MoreiraOff to @Lucazelarayan31 😤 JUST TOO GOOD.#Crew96 | #SJvCLB pic.twitter.com/jpJ29oFQOf…
Վարդին նոր ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Անգլիայի Պրեմիեր Լիգայում նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին գրում է Opta-ն։ Նշվում է, որ Վարդին գոլի հեղինակ է դարձել «Բարնլիի» դեմ խաղում։ Դա նրա 94-րդ գոլն էր Անգլիայի առաջնությունում՝ 30 տարեկան դառնալուց հետո։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Մինչև Վարդին ռեկորդը պատկանում էր Իան Ռայթին, ով 93 գոլ էր խփել 30…
MLS-ից հետաքրքրված են Ռամոսով
Վնասվածքների պատճառով ՊՍԺ-ում շատ քիչ խաղաժամանակ ստացող իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է MLS-յան «Լոս Անջելես Գելեքսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է FootMercato-ն։ Նշվում է, որ Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։ Ռամոսը ՊՍԺ-ում 5 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նրա ու փարիզյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում…
Նեյմարը հույս ունի գերազանցել Պելեին
Բրազիլիայի ու ՊՍԺ-ի աստղ Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել լեգենդար Պելեի ռեկորդը։ Նեյմարի խոսքերը փոխանցում է Marca-ն։ Բրազիլացին ասել է, որ իր համար մեծ պատիվ կլինին Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն լինելը։ Նա նշել է, որ դա իր նպատակներից է ու ինքը հույս ունի, որ հասնելու է դրան։ Նշենք, որ հավաքականում Պելեն անցկացրել…
Չեմպիոնների Լիգա․ Մբապեն՝ տուրի լավագույն ֆուտբոլիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՉԼ-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ լավագույնի կոչմանն է արժանացել ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն։ Նա «Ռեալի» դեմ խաղում դարձել էր միակ ու հաղթական գոլի հեղինակը։
Ագուերոն նշել է Լա Լիգայի իր լավագույն գոլը
Սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարիերան վաղաժամ ավարտած արգենտինացի աստղ Սերխիո Ագուերոն նշել է, թե որն է Լա Լիգայում խփած իր լավագույն գոլը։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Նա նշել է, որ իր համար ամենաառանձնահատուկ «Ռեալի» դարպասը խփած գոլն է եղել։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ դեռ ինքը չգիտեր, որ շուտով ավարտելու է…
Հայաստանի Մ19 հավաքականը հաղթեց Ղազախստանի տարեկիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքը մրցում էր Ղազախստանի իր տարեկիցների հետ։ Ընկերական խաղն ավարտվեց մեր ընտրանու նվազագույն հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը հեղինակեց Համլետ Մինասյանը՝ 52-րդ րոպեին։ Նշենք, որ հանդիպումն անց կացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ https://www.youtube.com/watch?v=f_hCD7NEC3g
Պոգոնը մարզիչը հիացած է Վահան Բիչախչյանի գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լեհական «Պոգոնի» գլխավոր մարզիչ Կոստա Ռունյայիչը խոսել է ակումբի հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ գոլի մասին, որը վերջինս հեղինակեց Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում։ Մասնագետը նշել է, որ հիացած է Վահանի գոլով։ Նրա խոսքով՝ դա միայն ցույց է տալիս, թե որքան լավն է ակումբի պահեստայինների նստարանը (Բիչախյանը գոլը հեղինակել է փոխարինման դուրս գալուց հետո-խմբ․)։ Ռունյայիչն ասել…
Տպավորիչ թիմային գոլ խաղի 13-րդ վայրկյանին՝ Հնդկաստանի Սուպերլիգայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
.Հնդկաստանի Սուպերլիգայի առաջնության «Մոհուն Բագան» – «Հայդարաբադ» հանդիպման ֆանտաստիկ գոլ է հեղինակել ընդունող ակումբը։ Մրցավարի սուլիչից հետո անմիջապես տանտերերը փոխանցումներով շարժվել են առաջ ու խաղի մեկնարկից հետո 13 վայրկյան անց բացել են հաշիվը։ Գոլը հեռահար հարվածով հեղինակել է Դեյվիդ Ուիլյամսը։ Նշենք, որ հանդիպումն ի վերջո ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտվել։
Լևանդովսկին 2021-ին 43 գնդակ է հեղինակել Բունդեսլիգայում․ բոլոր գոլերը՝ մեկ տեսանյութում
Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Ռոբերտ Լևանդովսկին 2021 թվականի ընթացքում Բունդեսլիգայում դարձել է 43 գոլի հեղինակ։ Նրա բոլոր գոլերը մեկ տեսանյութում հավաքել ու Youtube-ում յհրապարակել է Բունդեսլիգայի մեդիա ծառայությունը։ Այսպիսով՝ լեհ գոլարի բոլոր գնդակները Բունդեսլիգայում՝ մեկ տարվա կտրվածքով։
Սանեն՝ Բավարիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն ճանաչվել է ակումբի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սանեն նոյեմբերին 5 հանդպման է մասնակցել, որոնց ընթացքում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Սանեն լավագույնն էր նաև հոկտեմբերին ու սեպտեմբերին։














