Գոլ

  • Բարսայի 17-ամյա հարձակվողը գերազանցեց Մեսսիին

    Բարսայի 17-ամյա հարձակվողը գերազանցեց Մեսսիին

    Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Գավին գոլի հեղինակ դարձավ «Էլչեի» դեմ խաղում ու շրջանցեց արգենտինական ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսսիի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ Գավին «Բարսայի» կազմում իր առաջին գոլը հեղինակել է 17 տարեկան 135 օրական հասակում, իսկ Մեսսին 17 տարեկան 331 օրական հասակում։ Այսպիսով՝ Գավին իր առաջին գնդակը կատալոնական ակումբում խփեց…

  • Գվարդիոլան ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

    Գվարդիոլան ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

    Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 7-0 հաշվով ջախջախեց «Լիդսին», որի արդյունքում թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան սահմանեց ռեկորդ։ Այս մասին հայտնում է B/R Football-ը։ Բանն այն է, որ «Սիթին» Գվարիոլայի գլխավորությամբ արդեն 506 գնդակ է հեղինակել ու դրա համար իսպանացուն անհրաժեշտ է եղել ընդամենը 207 հանդիպում։ Այսպիսով՝ Գվարդիոլային հաջողվել է ռեկորդային քիչ խաղերի քանակով…

  • ՉԼ․ UEFA-ն հրապարակել է տուրի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՉԼ․ UEFA-ն հրապարակել է տուրի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    UEFA-ն Twitter-ում հրապարկել է Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի լավագույն չորս գոլերը։ Դրանք են Պեդրու Գոնսալվեսի, Սիլվան Հեֆթիի, Տիագո Ալկանտարայի և Ռոբերտ Լևանդովսկու գոլերը։ Այս քառյակից քվեարկությամբ ընտրվելու է ամենալավագույնը։ Pedro Gonçalves, Hefti, Thiago or Lewandowski? 🤔 4 🔥 goals, but only 1 can win #UCLGOTW 🥇@Heineken | #UCL — UEFA Champions League (@ChampionsLeague) November 24,…

  • Գերարդյունավետ Ռոբերտ Լևանդովսկին

    Գերարդյունավետ Ռոբերտ Լևանդովսկին

    Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին ֆանստաստիկ արդյունավետություն է ցույց տալիս։ Նա ակումբի ու ազգային հավաքականի կազմում արդեն իսկ հասցրել է 64 գոլի հեղինակ դառնալ։ Այս ցուցանիշով նա ավելի քան 20 գոլով առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից (42 գոլ) և Լիոնել Մեսսիից (41 գոլ)։ Նշենք, որ 33-ամյա լեհ հարձակվողը Չեմպիոնների Լիգայի օրերս կայացած խաղում գրավեց նաև…

  • Հզոր տեսք ունեինք, միայն գոլն էր պակասում․ Չավին՝ Բենֆիկայի հետ խաղի մասին

    Հզոր տեսք ունեինք, միայն գոլն էր պակասում․ Չավին՝ Բենֆիկայի հետ խաղի մասին

    Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ ռևանշի հասնել «Բենֆիկայի» նկատմամբ ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Ամփոփելով հանդիպումը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ «Բարսան» շատ հզոր տեսք ուներ ու միակ բանը, որ պակասում էր՝ գոլն էր։ Նրա խոսքով՝ եթե այդ գոլը խփեր թիմը, ապա ասելու էին, որ «Բարսելոնան» հիանալի խաղ անցկացրեց։…

  • Ռոնալդուն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

    Ռոնալդուն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հրաշալի ցուցանիշ է գրանցել։ Պորտուգալացին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ ու այս մրցաշրջանում խփած գնդակների թիվը անցկացրեց 10-ից։ Այսպիսով՝ ֆուտբոլիստն արդեն 17 մրցաշրջան շարունակ մեկ մրցաշրջանում խփում է 10-ից ավել գնդակ։ Այս մասին տեղեկացնում է Squawka-ն։ Նշենք, որ երեկվա գնդակը 799-րդն…

  • Հնդկաստանի առաջնությունում շքեղ ինքնագոլ է գրանցվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հնդկաստանի առաջնությունում շքեղ ինքնագոլ է գրանցվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կարող է տարօրինակ հնչել, բայց տպավորիչ ինքնագոլ է գրանցվել Հնդկաստանի առաջնության հերթական տուրում։ «Բենգալուրու»-«Նորթ Իթս Յունայթեդ» հանդիպման ժամանակ հյուրերի պաշտպան Մաշուր Թանգալակաթը ցանկանալով հեռացնել գնդակը սեփական տուգանային հրապարակից, դարձավ ինքնագոլի հեղինակ։ Ինքնագոլի դրվագը՝ տեսանյութի 2-րդ րոպեից։

  • Մխիթարյանը հրաշալի էր․ Մոուրինյոն՝ Ջենոայի հետ խաղից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մխիթարյանը հրաշալի էր․ Մոուրինյոն՝ Ջենոայի հետ խաղից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ դրվագներից մեկում ուղղակի փայլեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը։ Նա տպավորիչ անցումից հետո շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին ու շատ հարմար փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով դարձավ գոլի հեղինակ, ըստ այդմ՝ Մխիթարյանն էլ գոլայի փոխանցման հեղինակ։ Այս դրվագը չի վրիպել նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աչքից,…

  • Իբրան մեկ դուբլով երկու ռեկորդ է սահմանել

    Իբրան մեկ դուբլով երկու ռեկորդ է սահմանել

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիը «Ֆլորենտինայի» հետ խաղում կարողացավ դուբլի հեղինակ դառնալ՝ այդպիսով սահմանելով միանգամից 2 ռեկորդ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Իբրան դարձավ Ա Սերիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով առաջնությունում խփում է մեկից ավել գոլ։ Բացի դա, Զլատանը նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում թոփ 5 լիգաներում դարձել է դուբլի…

  • Սելարայանը հերթական տպավորիչ գոլն է խփել MLS-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սելարայանը հերթական տպավորիչ գոլն է խփել MLS-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Կոլամբուսի» ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը շարունակում է փայլել MLS-ի կանոնավոր առաջնություն։ Սելարայանը կարողացավ տպավորիչ գոլով բացել հաշիվը հետ հանդիպման ժամանակ, իսկ ավելի ուշ Սելարայանի թիմակիցը ամրապնդեց «Կոլամբուսի» առավելությունը։ Այսպիսով՝ «Կոլամբուսը» հաղթեց 2-0 հաշվով։ Սա MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրն էր, որից հետո անցկացվում է փլեյ-օֆը, իսկ փլեյ-օֆ են անցնում մրցաշարային աղյուսակում առաջին…

  • Սենտ Էտյենի ֆուտբոլիստի Անհավանական գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սենտ Էտյենի ֆուտբոլիստի Անհավանական գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆանտաստիկ գոլ է գրանցվել ֆրանսիական Լիգա-1-ի՝ «Սենտ Էտյեն» – «Մեց» հանդիպման ժամանակ։ «Սենտ Էտյենի» ֆուտբոլիստ Վահբի Խազրին նկատելով, որ մրցակցի դարպասապահը դուրս է եկել իր տեղից, հարված է կատարել շուրջ 68 մետրից ու դարձել գոլի հեղինակ։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Opta-ի տվյալներով՝ սա ռեկորդային հեռավորություն է Լիգա-1-ի համար։

  • Սելարայանը զարդարում է MLS-ը․ հայ ֆուտբոլիստի հերթական ֆանտաստիկ հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սելարայանը զարդարում է MLS-ը․ հայ ֆուտբոլիստի հերթական ֆանտաստիկ հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը շարունակում է ուղղակի փայլել MLS-ի կանոնավոր առաջնությունում։ «Կոլամբուսի» կազմում Սելարայանին հաջողվել է դուբլի հեղինակ դառնալ, որի շնորհիվ ակումբը հաղթել է «Դի Սի Յունայթեդին» 3-1 հաշվով։ Սելարայանի ակումբը պարտվելիս է եղել 1-0, բայց հայ ֆուտբոլիստը նախ հավասարեցրել է հաշիվը, իսկ խաղավերջում ապահովագրել թիմի հաղթանակը՝ շքեղ գոլով։ Նշենք, որ Սելարայանը ճանաչվել…

  • Մեսսին Լիգա 1-ում վատագույնն է իր արդյունքով

    Մեսսին Լիգա 1-ում վատագույնն է իր արդյունքով

    Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին մեծ թվով պահեր չի իրացրել Լիգա 1-ում, ինչի շնորհիվ մրցաշարում առաջատար է այս ցուցանիշով։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Մեսսին մասնակցել է 5 հանդիպման, որոնց ընթացքում կատարել է 11 հարված, որոնցից 4-ը դարպասին։ Ըստ աղբյուրի՝ Մեսսիին դեռևս հաջողվել է միայն գոլեր հեղինակել Չեմպիոնների Լիգայում։

  • Սելարայանը ուղղակի փայլում է MLS-ում․ նա խփել է թիմի հաղթական գնդակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սելարայանը ուղղակի փայլում է MLS-ում․ նա խփել է թիմի հաղթական գնդակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը շարունակում է փայլել MLS-ի կանոնավոր առաջնությունում։ Նա իր թիմի՝ «Կոլամբուսի» կազմում դարձել է գերշքեղ գոլի հեղինակ, որի շնորհիվ ակումբը հաղթել է «Օրլանդոյին» 3-2 հաշվով։ Գոլից առաջ էլ Սելարայանը կատարել էր 2 գոլային փոխանցում։