գողություններ
Գողությունների դեպքով հարուցված բազմադրվագ քրգործն ուղարկվել է դատարան․ մեղադրվում է 5 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից…
Կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նաև այլ գողություններ
Ապրիլի 4-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ մարտի 25-ի գիշերը գողացել է Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշիի» կողային հայելիները: Նաև հայտնել է, որ Դավիթաշեն վարչական տարածքից կատարել է այլ…
Բացահայտվել են բնակարանային գողություններ․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի…
Բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 18-ին, Աբովյան քաղաքի բնակչուհուց ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, իրենց տան պատուհանի մոտ նկատել…
Կազմակերպված խմբի կողմից գողություններ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու…
Մալաթիայում կատարված գողությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 17-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Բաբաջանյան 159 շենքի մոտ կայանված իր մեքենայից գողություն են արել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ կոտրել են մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հնչեց երկրորդ ահազանգը: Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված…
Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները
Հունիսի 17-ին գողություն էր կատարվել Վաղարշապատի Մ. Խորենացու փողոցի մի շենքի՝ 87-ամյա կնոջ բնակարանից: Նմանատիպ մի գողություն էլ, նույն փողոցի մեկ այլ բնակարանից, արձանագրվել էր հունիսի 18-ին. 65-ամյա կնոջ տնից տարել էին ոսկյա զարդեր: Հուլիսի 9-ին, ժամը 17.30-ին, Վաղարշապատի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի…
Բացահայտվել են 9 տարի առաջ կատարված գողությունները
2010 թ. մայիսի 4-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում մեքենաներից գողությունների վերաբերյալ երկու հաղորդում էր ստացվել։ Մի դեպքում անհայտ անձը գողացել էր Ջերմուկի Ձախափնյա թաղամասի 21 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնն ու ձայնագրիչը, մյուս դեպքում գողացել էին նույն թաղամասի 39 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, պահեստային անիվը, ամբարձիչը, ձայնագրիչը և բարձրախոսները։…
102-րդ ռազմաբազայի «օգտագործման կարգը»
Ռուսաստանը հայազգի բարձրաստիճան չինովնիկի բերանով հանդգնում է որոշել, որ Հայաստանը, բացի Ռուսաստանից ոչ ոքի հետ չի կարող զարգացնել իր ռազմական ոլորտը, իսկ ավելի կոնկրետ՝ Լավրովի խոսքերով, Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են փաստաթուղթ, որով բացառվելու է այլազգի զինվորականների ներկայությունը ՀՀ-ում։Հղում Այսինքն, Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր բացառիկ ներկայությունը Հայասատանում 102-րդ ռազմաբազայով։ Վերջին շրջանում այս զորամիավորման ներկայացուցիչների…








