fbpx
Քաղաքականություն

102-րդ ռազմաբազայի «օգտագործման կարգը»

Ռուսաստանը հայազգի բարձրաստիճան չինովնիկի բերանով հանդգնում է որոշել, որ Հայաստանը, բացի Ռուսաստանից ոչ ոքի հետ չի կարող զարգացնել իր ռազմական ոլորտը, իսկ ավելի կոնկրետ՝ Լավրովի խոսքերով, Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են փաստաթուղթ, որով  բացառվելու է այլազգի զինվորականների ներկայությունը ՀՀ-ում։Հղում

Այսինքն, Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր բացառիկ ներկայությունը Հայասատանում 102-րդ ռազմաբազայով։ Վերջին շրջանում այս զորամիավորման ներկայացուցիչների մասնակցությամբ հաճախակի դեպքեր են տեղի ունենում ՀՀ տարածքում, որոնց ինտենսիվությունը դուրս են պատահականություն համարելու մտայնությունից։

Հիշեցնեմ, որ Ռուսական զորամիավորումներից գլխավորը 102-րդ ռազմաբազան է։ Կան նաև Երևան քաղաքում՝ Էրեբունի օդակայանի ավիաբազան (102-րդ ռազմաբազայի կազմում է), Քանաքեռում գտնվող զորամիավորումը և Օրբելի փողոցի վրա գտնվող հոսպիտալը։ Երևան քաղաքում, 90-ականներին երբեմն տեղի էին ունենում գողություններ և խուլիգանական դեպքեր ռուս զինծառայողների մասնակցությամբ, սակայն ոստիկանության և բնակչության զգոնությունն ու համառ ջանքերը տվեցին իրենց արդյունքերը և նվազեցրին կամ վերացան նման դեպքերն, իսկ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է վտանգներ ներկայացնել ազգաբնակչության շրջանում։

Ի դեպ, ըստ իս, այդ միջադեպերը տեղի են ունեցել, երբ ՀՀ-ն ունեցել է անկախ վարչակազմ և բարձր է եղել ինքնիշխանության մակարդակը։ Այսինքն՝ ռուսական  քաղաքականության անբաժան մասն են կազմում ռազմական միջամտություները հենց բարեկամ ու դաշնակից համարվող երկրում, քանզի հարևան երկրներից պաշտպանության նպատակով բազան տեղակայելուց հետո, ուղղակի չպետք է վաճառեին՝ հատկապես իմանալով, որ գոյություն ունի ՀՀ և հարևան երկրների միջև կոնֆլիկտների շարք։ Ճնշումներ բանեցնելու դրսևորում եմ նաև համարում գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումները կամ բարձրացման մասին շահարկումները, որը որոշ քայլերից ՀՀ-ին կամ ետ է պահել կամզիջման տարել։ Այնուհանդերձ, հիմա քանի որ խոսքը ռազմաբազային է վերաբերվում և դրա հետ առնչվող տարատեսակ հարցերին, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել 90-ականներից մինչև մեր օրեր առավել աղմկահարույց դեպքերի մասին տեղեկատվություններ.

  1. 1992 թ.-ի հուլիսի 11-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի խումբ ռուս զինծառայողներ փորձել են տեղափոխել գողացված կամ անօրինական կերպով ձեռք բերված հատուկ կապի համար նախատեսված ռազմական կայանքներ: Մաքսատանը ռուս զինվորներին առաջարկվել է ներկայացնել բեռի փաստաթղթեր, ինչից հետո նրանք ավտոմեքենայով փորձել են թաքնվել: Նրանց և հետապնդող իրավապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է ՀՀ ոստիկանության 3 աշխատակից, ՀՀ 3 քաղաքացիական անձ և 5 ռուս զինծառայող:  Հղում
  2. 1999 թ.-ի ապրիլի 14, երբ ռուս զինվորականներ Ալեքսանդր Կամենևը և Դենիս Պոպովը զենքով փախել էին զորամասից և հրազենային կրակ բացել Գյումրու կենտրոնական հրապարակի մերձակայքում գտնվող շուկայի՝ «Լաչինի միջանցք» կոչված տարածքում գտնվող մարդկանց վրա։ Զոհվել էր 2 անձ, վիրավորվել՝ 7-ը։ Նրանք ձերբակալվել և կալանավորվել էին հայկական կողմի քննիչի որոշման համաձայն և պահվել հայկական կողմի մեկուսարանում։ Դատվել են հայկական կողմի դատարանի կողմից՝ ստանալով պատիժ 14 և 15 տարի ժամկետով։ Հղում
  3. 2003 թ.-ի հուլիսի 11-ին, Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածք էին փորձել ներխուժել մի քանի երիիտասարդ: Ականատեսների վկայությամբ, նրանք հանդիպել էին զորամասի հերթապահի դիմադրությանը, ծեծկռտուք էր սկսվել, որի արդյունքում հրազեն էր կիրառվել: Արդյունքում սպանվել էին Գյումրիի բնակիչներ Արթուր Պողոսյանն ու Արմեն Արոյանը: Եվս երկուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Միջադեպից հետո զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը: Անդրկովկասյան ռազմական շրջանի ռազմական խորհրդի հաշվետվությունում ասվում էր, որ Տիտովը զինվորական կարգապահության կոպիտ խախտումներ էր թույլ տվել և «չէր կատարել իր անմիջական ծառայողական պարտականությունները»:  Հղում
  4. 2013 թ.-ի ապրիլի 7-ին, Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ 102-րդ ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում, ականի պայթյունից զոհվում է երկու անչափահաս՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Դաշտը ցանկապատված չի էղել, ինչպես նաև բացակայել են զգուշացնող նշանները։ Դեպքի առնչությամբ մինչ օրս ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Հղում
  5. 2015 թ.-ի հունվարի 12-ին, 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով սպանում է գյումրեցի Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի բոլոր անդամներին։ Ավելի ուշ Պերմյակովը ձերբակալվում է ռուսական ուժերի կողմից, սակայն մինչ օրս չի փոխանցվել հայկական կողմին՝ ի հեճուկս Հայ-ռուսական բարեկամության մասին համաձայնագրի։ Հղում
  6. 2015 թ.-ի հունիսի 15-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվում է զորամասի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով։ Ավելի ուշ զինվորի սպանության կասկածանքով բերման է ենթարկվում նույն զորամասի զինծառայողներից մեկը, ով ընդունում է կատարած մեղքը։ Հղում
  7. 2016 թ.-ին Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի և գյումրեցի երիտասարդի։ Հղում
  8. 2017 թ.-ին ապրիլի 22-ին, Գյումրիում հայտնաբերվել է Հայաստանում տեղակայված  102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դիակը՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Հղում
  9. 2017 թ.-ի դեկտեմբերի 13, Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ ՌԴ քաղաքացի 24-ամյա Քրիստինա Գոբեչկինային։Հղում  
  10. 2018 թ.-ի հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում, առանցհամապատասխան ընթացակարգի՝ տեղյակ պահելով տեղական ինքնակառավարման մարմիների, ԱԱԾ-ին, ՊՀ-ին, ռուսական ռազղմաբազայի անձնակազմը զորավարժություններ է իրականացրել՝ ռազմատեխնիկայի տեղաշարժով, կրակոցներ արձակելով և պայթյուններ իրականացնելով։ Հղում
  11. 2018 թ.-ի փետրվարի 4-ին ՌԴ քաղաքացուհիները, որոնցից մեկը թիվ 102 ռազմաբազայի ծառայող է, ենթարկվել են կողոպուտի. պարզվել է՝ նրանք եղել են ոչ սթափ։ Հղում
  12. 2018 թ.-ի սեպտեմբերի 9-ին, նույն ռազմաբազայի ջոկի հրամանատար  Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները, դռան ապակիները, այլ իրեր: Հղում
  13. 2018 թ.-ի նոյեմբերի 12-ին, ծեծկռտուքն է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի ծառայողների միջև. նրանք եղել են ոչ սթափ։ Հղում
  14. 2018 թ.ի դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ են սպանել, որի մեջ կասկածվում է ռազմական բազայի զինխառայողը։ Հղում

Այս դեպքերը կասկածի տակ են առնում, որ ռուսական ռազմաբազան ոչ թե բարեկամ ՀՀ-ին պաշտպանելու նպատակով է տեղակայված, այլ ՀՀ-ին ճնշելու կամ ենթարկեցնելու նպատակ է կրում, ինչը փաստում է նաև Լավրովի կատարած վերջին հայտարարությունը։ Չնայած, որ պարզաբանվում է, թե դա վերաբերվում է կենսալաբորատորիաներում օտարազգի զինվորակաների ներկայության բացակայությանն, այնուամենայնիվ, ռուսական կողմը պահանջում է, որ ամբողջապես բացառվի ու երաշխավորվի փաստաթղթով, որը մեր շահերի հետ անհայտ է թե ինչքանով է համընկնում, քանի որ չկա փաստարկում և հիմնավորում։

Հատկանշական է, որ խնդրո առարկայի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր կողմը նմանատիպ քննարկումներ չի ունեցել ՌԴ կողմի հետ։ Հղում

Հայկ Ազատյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ