Գորիս
Գորիսի ղեկավարի պաշտոնակատարին, տեղակալին ու ևս 2-ին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ «Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է,…
Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ…
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝…
Հայտնի է, թե երբ պատրաստ կլինի Գորիս-Կապանի այլընտրանքային երթուղին
Կապան-Գորիս ավտոճանապարհի այլընտրանքային երթուղին Տաթևից Աղվանի 43 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհն է։ Այն պատրաստ կլինի այս տարվա նոյեմբերի վերջին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի Facebook-ի էջից։ Նա նշում է, որ ռազմավարական նշանակության այս ճանապարհն հնարավորինս արագ ու որակյալ կառուցելու համար ներդրվել է 5,25 միլիարդ դրամ։
Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հատվածը
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն հիմնանորոգման աշխատանքներ է կատարում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածում (կմ374+000-կմ384+300), հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: Մեղրու ՃՇՇՁ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը տեղեկացրել է, որ այդ ճանապարհահատվածը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ծանրաքաշ մեքենաների ազդեցությունը, երկար տարիներ չհիմնանորոգելը հանգեցրել էին ճանապարհածածկի քայքայման։ Հիմնանորոգման շրջանակներում…
Պապիկյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը․ Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը «Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի…
Ակնկալում ենք, Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի․ Հայաստանում Իրանի դեսպան
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ «Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներ առանց արգելքի այս ուղղությամբ…
Քասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս շեղվել են մայրուղուց
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Զինծառայողը…
Կառավարությունը ձեռնարկում է Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված կառուցել
Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրներին։ Քոչարյանը շեշտեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է անվտանգության հետ կապված խնդիրներ: Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցմանը:
Գորիս-Կապան մայրուղու խնդրի չլուծվելու դեպքում այն կազդի տնտեսության վրա․ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձ է կատարել Գորիս-Կապան ճանապարհի խնդրին։ Նա ասել է, որ հնարավորինս պետք է այլընտանքային ճանապարհներ ստեղծել, որ Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի։ Վերջինս կարող է ազդել երկրի տնտեսության վրա, իսկ այլընտրանքները կհավասարակշռեն իրավիճակը։ Գրիգորյանը նշել է, որ կարճաժամկետում խնդիրը կլուծվի Տաթևի ճանապարհի միջոցով, որի մի մասը դեռևս ասֆալտապատված…
Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի հայտնի խնդիրներին ասել է, որ Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար։ «Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ (խմբ. – Կապանից Գորիս տանող), որը…
ՄԻՊ-ը փաստահավաք խումբ է ուղարկել Սյունիք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքային խումբ է ուղարկել Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի էջից։ Խմբի նպատակն էադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումների առնչությամբ փաստահավաք աշխատանք իրականացնելը, որոնց թվում նաև Գորիս-Կապան ճանապարհի մոտ ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելու հետ կապված։ Նշվում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչները կայցելեն նաև զորամասեր, առանձնազրույցներ կունենան զինծառայողների հետ…
Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներից գումար են պահանջում․ փոխհհամայնքապետ
Գորիս-Կապան ճանապարհի 12 կիլոմետր հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի սահմանապահները, բեռնատարների կուտակում է առաջացել։ Այս մասին Civic-ին հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։ Նա նշել է, ադրբեջանցիները ստուգում են իրանական բեռնատար մեքենաների պլոմբներն ու վարորդների փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ բեռնատարները կանգնած են, իսկ հայ կամ ռուս սահմանապահներ այդ տեղանքում չկան։ Քոչարյանն ասել է, որ ադրբեջանցիները նաև…
Հոսանքազրկումներ Երևանում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արհեստավորների փ. 3-14 սեփական տներ, Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի…














