գործակալ
Իբրան որոշել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է, թե ինչով է զբաղվելու, երբ ավարտի ֆուտբոլիստի կարիերան այս մրցաշրջանից հետո։ Նա մտադիր է ոչ թե մարզչությամբ զբաղվել, այլ գործակալի դեր ստանձնել։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Հիշեցնենք, որ Իբրան միլանյան ակումբ է տեղափոխվել այս մրցաշրջանի սկզբին ու կնքել 1 տարվա պայմանագիր՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ես հորինեցի ֆուտբոլային տրանսֆերային շուկան 25 տարվա ընթացքում․ Ռայոլա
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է տրանսֆերային շուկայի մասին։ «Հունվարի 1-ը թատրոնի ժամանակն է: Վարագույրը բացվում է, և ներկայացումը կարող է սկսվել: Բայց կուլիսների հետևում գլխավոր հերոսներն արդեն 6 ամիս զբաղված են փորձնական բեմադրություններով: Նույնը վերաբերում է նաև մեզ: Օրինակ ՝ ես աշխատել եմ Էրլինգ Հոլլանդի տրանսֆերի վրա գրեթե մեկ տարի: Նրա հայրը նույնպես ուղղակիորեն…
Ռաբիոյի գործակալը նոր ակումբ է փնտրում ֆուտբոլիստի համար
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն դժգոհ է այս մրցաշրջանում իր կարգավիճակից: Նա ցանկանում է հաջորդող տրանսֆերային պատուհաններից մեկի ժամանակ հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Get French Football News-ը: Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը՝ Վերոնիկը, ով նաև նրա մայրն է ցանկանում է, կրկին նոր ակումբ է փնտրում որդու համար: Ռաբիոն ՊՍԺ-ի սանն է: Նա ֆրանսիական…
Լոնդոնում Բեյլին նկատել են գործակալի հետ հանդիպման ժամանակ
Երեքշաբթի օրը Գարեթ Բեյլին նկատել են Լոնդոնում իր գործակալի՝ Ջոնաթան Բարնետի հետ այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալ»-ից ֆուտբոլիստը թույլտվություն է ստացել ճամփորդություն անելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյլը վնասվածք ունի, սակայն ակումբին խնդրել է չհանրայնացնել փաստը։ Ֆուտբոլիսը այն ստացել էր Ուելսի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի հետ խաղում: Հարձակվողը…
Վստահ եմ՝ Դեմբելեն կմնա Բարսայում․ Սիսոկո
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն նշել է, որ ֆուտբոլիստը ոչ մի րոպե չի մտածել ակումբից հեռանալու մասին։ «Նա իրեն շատ լավ է զգում ակումբում, չնայած եվրոպական մեծ թիմերի հետաքրքրությանը, նա ցանկանում է երկարաժամկետ հաջողության հասնել։ Ցավոք, վնասվածքը ժամանակավորապես հնարավորություն չի տա խաղալ Ուսմանին, բայց դա չի ազդում նրա հաջողության ծարավի վրա: Համոզված եմ,…
Իկարդին կտեղափոխվի՞ Մոնակո․ հարցին պատասխանել է գործակալը
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը, ով հանդիսանում է ֆուտբոլիստի գործակալը, խոսել է հարձակվողի «Մոնակո» տեղափոխվելու տարբերակի մասին։ «Բացառում եմ այդ տարբերակը։ Մաուրոն «Մոնակո» չի տեղափոխվելու», – ասել է Իկարդիի կիննը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ։
Բավարիան մտադիր է Բեյլին ձեռք բերել վարձավճարով
Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարետ Բեյլի ծառայությունները դեռևս հետաքրքրում են «Բավարիա»-ին: Այս մասին հաղորդում է AS-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, եթե ուելսցին մինչև ամառվա վերջ չհեռանա մադրիդյան թիմից, ապա մյունխենցիները կփորձեն նրան հրավիրել վարձակալական հիմունքներով: Ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստի գործակալը բացառել էր վարձավճարի տարբերակը:
Պեպեի գործակալը հնարավոր է համարել ֆուտբոլիստի տեղափոխությունը ՊՍԺ
Ֆրանսիական «Լիլի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլյա Պեպեն կարող է տեղափոխվել ՊՍԺ: Այս մասին ասել է ֆուտբոլիստի գործակալը: Լիգա 1-ի անցած մրցաշրջանում Պեպեն 22 գոլի հեղինակ է դարձել և գրավել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ուշադրությունը, ով ապրիլին նշել էր, որ նա որակյալ ֆուտբոլիստ է՝ իր արագությամբ և ուժով: Սակայն ֆրանսիացիները, ամենայն հավանականությամբ,…
Բարսելոնան չի վաճառի Կոուտինյոյի տրանսֆերը․ Ջուրաբչիան
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը նշել է, որ կիսապաշտպանի թեմայով զրուցել է կատալոնական ակումբի ներկայացուցչի հետ։ Ջուրաբչիանի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։ «Մի քանի օր առաջ զրուցել եմ «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի հետ: Նա ինձ հավաստիացրեց, որ ակումբը մտադրություն չունի այս ամռանը վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը», – ասել է գործակալը։
Եթե Ինտերն ուզում է ստանալ Լուկակուին, պետք է շտապի. Ջուզեպպե Մարոտտա
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալ Ֆեդերիկո Պաստորելլոն պատմել է բանակցությունների մասին, որոնք տարվում են «Ինտերի» հետ: «Հատուկ ոչ մի նոր բան չկա: Ես խոսել եմ տնօրեն Ջուզեպպե Մարոտտայի հետ, որ իրավիճակն ավելի լավ հասկանամ: Նրանք որոշում կկայացնեն, մենք ժամանակային առումով սահմանափակումներ չենք դնում: Եթե «Ինտերն» ուզում է ստանալ խաղացողին, ապա պետք է շտապի: «Ինտերը»…
Օզիլը կմնա Արսենալում. Սոգութ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրկուտ Սոգութը իր մտքերը կիսեց իր վստահորդի ապագայի մասին: «Շշուկներ միշտ էլ եղել են և կլինեն անկասկած: Բայց ես կարող եմ երաշխավորել Մեսութի հավատարմությունը ակումբին: Նա կենտրոնանացած է Արսենալի եւ միայն Արսենալի վրա: Մեսութի մեջ «հոսում է Արսենալի կարմիր արյունը» եւ նա անշուշտ հարգում է իր պայմանագիրը: Կարող եմ ասել,…











