գործունեություն
Մենք ամբողջությամբ կասեցրել ենք Իրանում դեսպանատան դիվանագիտական գործունեությունը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Պաշտոնյան նշել է, որ կան որոշակի շահարկումներ, թե իբր դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել: «Այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի, նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- ընդգծել է Խալաֆովը։…
Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Այս մասին հայտնում են Արցախի օպերատիվ շտաբից։ Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի…
Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչյնի միջանցքը բացելու…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ճաշարանն ապահովված չէ տաք ջրով, արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարաններով, պատերը չունեն հարթ մակերես, հեշտությամբ լվացվող և ախտահանվող չեն, առաստաղը գտնվում է ոչ նորոգ…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց): Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան): Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում: Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ. հատակը չի համապատասխանել պահանջվող…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները, կառույցն ապահովված…
Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լարիսա Աթոյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող,…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ): Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ): Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ հանրային սննդի կետում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների…
Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը: Արմենպրեսի փոխանցմամբ՝ ռեպորտաժում նշվում է, որ հայ խաղաղապահները Ալմաթիում հացի ամենախոշոր կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են իրականացրել: Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը պատահական չէ հսկողության տակ վերցրել կոմբինատն անկարգությունների…
Ազգային ժողովում քննարկվում է արտահերթ ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար ապահովվել է տեսահսկում իրականացնելու համար լայն հնարավորություն։ Մուկուչյանի խոսքով՝ քարոզչության մեկնարկի օրվանից բոլոր քաղաքական ուժերի համար ու թեկնածուների համար հնարավորություններն ու պայմանները հավասար են եղել։