Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։