Գրեմմի
Երաժշտության Գագաթնակետը. 67-րդ Տարեկան Գրեմմի Մրցանակաբաշխությունը
2025 թվականի փետրվարի 2-ին Լոս Անջելեսում կայացավ 67-րդ տարեկան Գրեմմի մրցանակաբաշխությունը, որը նշանավորվեց ինչպես արդեն ճանաչված աստղերի, այնպես էլ նորեկ արտիստների մասնակցությամբ, նորաձևության հայտարարություններով, սրտառուչ ելույթներով և հարգանքի տուրքով լեգենդներին։ Միջոցառմանը նախորդեց նախնական արարողությունը, որի ընթացքում հանձնվեցին մրցանակների մեծ մասը, այնուհետև տեղի ունեցավ հիմնական հեռարձակումը՝ ներառելով ընտրված կատարումներ և գլխավոր մրցանակները։ Բեյոնսեն այս գիշեր դարձավ…
Բեյոնսեն առաջադրվել է Գրեմմի մրցանակի համար
Բեյոնսեն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի համար՝ «քանթրի» անվանակարգում The Hollywood Reporter-ին աղբյուրները հայտնել են, որ Texas Hold’Em-ի 43-ամյա կատարողը դիմել է այս ժանրում մրցանակին այս տարվա սկզբին իր նոր ալբոմի թողարկումից հետո: Հայտը ստացվել է այն բանից հետո, երբ գերաստղը ոչ մի անվանակարգում մրցանակ չի ստացել CMA մրցանակաբաշխությունում: Նա նաեւ առանց հաղթանակի է մնացել անցած…
Բեյոնսեն, Քենդրիկ Լամարը և Ադելը գերակշռում են Գրեմմի անվանակարգերում
Բեյոնսեն և Ադելը 2023 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ հաղթած աստղերն են և երկուսն էլ կպայքարեն գլխավոր մրցանակների համար: Երկու արտիստներն էլ առաջադրվել են տարվա ալբոմ անվանակարգում՝ Ադելը իր չորրորդ շքեղ «30 ալբոմի» համար, և Բեյոնսեն՝ պարահրապարակում իր Renaissance օփուսի համար։ Ադելի Easy On Me սինգլը և Բեյոնսեի Break My Soul-ը ճանաչվել են տարվա երգ և…
Գրեմմիի մրցանակաբաշխությունը հետաձգվել է անորոշ ժամկետով
Որոշում է կայացվել՝ անորոշ ժամկետով հետաձգել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության այս տարվա միջոցառումը։ Այս մասին հայտարարություն է տարածվել մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ հետաձգման պատճառը կորոնովիրուսի տարածման տեմպերն են ու մակարդակը։ Հայտարարությունում ասվում է, որ որոշումը կայացվել է մանրամասն ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո։ Նշենք, որ սա լինելու է«Գրեմմիի» արդեն թվով 64-րդ մրցանակաբաշխությունը։
Գրեմմիի մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել
Հայտնի է դարձել, որ ամենամյա երաժշտական Գրեմմիի արարողությունը կարող է հետաձգվել. այս մասին հայտնում է Billboard-ը: Շոուն չի կայանա 2022 թվականի հունվարի 31-ին՝ ինչպես նախատեսված էր: Սա կլինի երկրորդ դեպքը, երբ «Գրեմմի»-ի պրոդյուսերները փոխում են ամսաթիվը: Անցյալ տարի մրցանակաբաշխությունը հետաձգվեց մինչև մարտի 14-ը՝ COVID-19-ի դեպքերի աճի պատճառով:
Իզաբել Բայրաքդարյանի սկավառակը ներկայացվել է Գրեմմիի առաջադրվելու համար
Օպերային մրցանակակիր երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի «Մանկական երգեր» սկավառակը ներկայացվել է «Գրեմմիի» առաջադրվելու համար: Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Ինձ համար մեծ պատիվ է, որ նոր սկավառակս՝ «Մանկական երգեր», ներկայացվել է քառաջադրելու «Գրեմմիի» որպես «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ»,- գրել է սոպրանոն։ 2008թ․-ին երգչուհին առաջադրված է եղել «Գրեմմի» «Կոմիտասի երգերի» համար՝ «Լավագույն վոկալ կատարում»…
The Weeknd-ը բոյկոտել է «Գրեմմին»
Կանադացի երգիչ Աբել Տեսֆայեն, ով ավելի հայտնի է իր բեմական՝ The Weeknd անունով, բոյկոտել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։ Այս մասին նա հայտնել է The New York Times-ի հետ հարցազրույցում։ Տեսֆայեն հայտնել է, որ չնայած իր հիթային երգերին ու ալբոմների հանրաճանաչությանը, նա չի ներառվել մրցանակաբաշխության ոչ մի անվանակարգում։ Երգիչն այս ամենի պատճառ է համարում «գաղտնի կոմիտեներին»։ Անցած…
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց նաև «Գրեմմին»
Կորոնավիրուսը ևս մեկ իրադարձության հետաձգման պատճառ հանդիսացավ։ Rolling Stone պարբերականի հաղորդմամբ՝ երաժշտական հեղինակավոր «Գրեմմի» մրցանախաբաշխությունը Կալիֆոռնիայում COVID-19-ի սրման պատճառով հետաձգվել է։ Այն պետք է կայանար հունվարի 31-ին։ Նշվում է, որ հայտնի չէ, թե կոնկրետ որ օրը կանցկացվի մրցանակաբաշխությունը, բայց հայտնի է, որ կա մտադրություն այն մարտին անցկացնելու։
Միանգամից 4 մրցանակ․ Բիլի Էլիշը՝ Գրեմմի 2020-ի ֆավորիտ
Լոս Անջելեսում տեղի ունեցավ տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության հանձնման 62-րդ արարողությունը՝ «Գրեմմի 2020»-ը։ Շքեղ շոուն տևել է մոտ երեք ժամ։ Մրցանակի համար պայքարը բավական լուրջ էր։ Staples Center սպորտային-համերգային դահլիճում հավաքվել է ամերիկյան շոու-բիզնեսի ամբողջ ծաղկաբույլը, երաժշտական բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ։ Միայն թե տոնը զգալիորեն մռայլվել էր լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան լուրի պատճառով, որը զոհվել…
«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ…
Կոնստանտին Օրբելյանը նոմինացվել է Գրեմմի մրցանակի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մետրոպոլիտեն օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, նոմինացվել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1211619085704515&id=554377091428721&__xts__%5B0%5D=68.ARCOp2Pb16U96QTxOXV57VeKB663XSVrgkBeqW6Z4_EFJHzS5d-oX7jJBAOOC3AicXdNGRfB5_zgsmeYMe8pL3lLKsiqb-luwzglyOAxz8tHaZAA54p5V29vr9ZPprAPGeFFJwTA3ahkx3Qzm6x0lBkSVfdX-2UOoexIlSQt_i4DnIyrq41gM11uNGPVv5RrvnBM1pWLAMgUAlmmUlKv10cvbH9FzcKaPjbwbj4PF1eDEt1_4t13T5YcJqzNOV-akLoMppdr1Z0jFQ-kfdWMxxcq_56vpaXs2X9btOppBaXOhxM-gk5Y6RzRZgjJ-NDB_vz0xvjmLFUqw1kYRs7hWUtzzw&__tn__=-R
Գրեմմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը կհնչեցնի Կոմիտասի և Մանսուրյանի ստեղծագործությունները
Ալտահար Քիմ Քաշքաշյանը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Երևանում` կատարելով Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյին ալտահարի հետ հանդես կգան հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին և ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` այս անգամ նվագակցող-դաշնակահարի դերում: Քիմ Քաշքաշյանը 2013 թվականին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի…
Ավտովթարից մահացել է Ջեքսոնի և Լեդի Գագայի երգերի համահեղինակը
Երաժիշտ և երգերի հեղինակ ԼաՇոն Դենիելսը զոհվել է ավտովթարից: Այդ մասին նրա կինը՝ Էյփրիլը, հայտնել է Instagram-ում: Վթարը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում: Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: ԼաՇոն Դենիելսը 41 տարեկան էր: Նա հանդես է եկել որպես երգերի հեղինակ ու համահեղինակ, որոնք կատարել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Մայքլ Ջեքսոնը, Ուիթնի Հյուսթոնը, Բեյոնսեն…
Երևանում հանդես կգա հռչակավոր ճապոնացի դաշնակահարը
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով: Փառատոնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Տեղեկացնենք,որ սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար…
Թեյլոր Սվիֆթ պլանավորում է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ցանկանում է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը: Այդ մասին նա օգոստոսի 18-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի առավոտյան շոուի եթերում՝ հաղորդում է ТАСС-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ ալբոմների նկատմամբ իրավունքները գնվել են մենեջեր Սքութեր Բրաունի կողմից: Սվիֆթը հայտարարել է, որ ձայնագրող ընկերությունը երգերի նկատմամբ իրավունքները վաճառել է առանց…