Գրիգոր Հարությունյան
Հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը շուրջ 550 հազար քմ է: «Նորագավիթ 1-ին փողոցը թաղամասի հիմնական ճանապարհն է. այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզ: Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանն սկսել էր դեռ…
Մայիսի 9-ին ընդառաջ բարեկարգվում է Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի խոսքով` աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Զուգահեռաբար շարունակվում է նաև կանաչ գոտու խնամքի գործընթացը: «Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ բարեկարգել է աստիճանավանդակները, վերականգնել ճաղավանդակները, նաև անմար կրակի հարակից քարասալերը: Խորհրդանշական այս հուշարձանը մայիսի 9-ին ամբողջովին պատրաստ կներկայանա այցելուներին»,- նշել է…