fbpx
Երևան

Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը 550 հազար քմ է

Հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը շուրջ 550 հազար քմ է:

«Նորագավիթ 1-ին փողոցը թաղամասի հիմնական ճանապարհն է. այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզ: Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանն սկսել էր դեռ նախորդ տարի, իսկ այժմ նորոգվում է դրա մյուս՝ 4 կիլոմետրանոց հատվածը:

«Մենք նախորդ տարի ասֆալտապատեցինք մինչև երկաթուղու ուղեփակոցի հատվածը, այս տարի շարունակում ենք մինչև Սուրբ Գևորգ եկեղեցու տարածք: Այստեղ նաև մոտ 40 դիտահոր է բարձրացվել»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

2021 թվականի ծրագրով Երևանում կնորոգվի 550.000 քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 12.500 հողային պաստառով ճանապարհ: Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև Շենգավիթի գերեզմաններ տանող ճանապարհը և ոչ միայն: Շինբարեկարգման տարեկան ծրագրում այս տարի ներառվեց կամուրջների վերակառուցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ հնարավոր էր հասնել մետաղական արդեն քայքայված կամրջով:

«Միջոցներ ձեռնարկեցինք, միջնորդեցինք քաղաքապետարանին, որպեսզի բնակիչների համար վտանգավոր այս կամուրջը փոխարինվի ավելի անվտանգ, բետոնե կամրջով: Աշխատանքները մոտավորապես մեկամսյա ժամկետում կատարվեցին, և գերեզմաններ այցելողների համար ստեղծվեցին ավելի անվտանգ պայմաններ»,- նշում է Վահե Խաչատրյան
«2021 թվականի ծրագրով հիմքից կառուցվել է երկու կամուրջ: Խարբերդի գերեզմաններ տանող կամուրջը կառուցվել է զրոյից. լայնությունը 6 մ է, երկու մեքենա հանգիստ կարող է երթևեկել»,-ասում է Գրիգոր Հարությունյանը:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների ծրագրով քաղաքի մի շարք հատվածներում նաև բացվել ու բացվում են նոր ճանապարհահատվածներ, որոնք թեթևացնում են երթևեկությունն ու նոր ուղիներ գծում Երևանի քարտեզում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ