Գրիգոր Հովհաննիսյան

  • Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

    Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից», –  ասված է որոշման մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության e-gov.am կայքից։

  • Գվատեմալայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳՆ

    Գվատեմալայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳՆ

    Երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրեց, որ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը…

  • Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳՆ

    Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳՆ

    Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում: Զամբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ…

  • Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին որևէ կտրուկ առարկություն չենք կարող անել. ԱԳՆ փոխնախարար

    Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին որևէ կտրուկ առարկություն չենք կարող անել. ԱԳՆ փոխնախարար

    Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը: Արձագանքելով այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարության և մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար խնդի՞ր է արդյոք այդ երկժամյա հանդիպման փաստը, նա պատասխանեց. «Դիվանագիտական արարողակարգի և նորմերի…

  • Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

    Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

    Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես`…

  • Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

    Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

    Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև…

  • Գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ

    Գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ

    Մայիսի 17-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ…

  • Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել

    Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել

    Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր համաձայնագիրը, տեղեկացրեց, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի Հանրապետությունները մուտքի արտոնագրի…

  • Հայաստանը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ․ դեսպան

    Հայաստանը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ․ դեսպան

    Հայաստանն այժմ քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը՝ երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի բերելու համար»: Այս մասին The Jerusalem Post-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, ով բարձրաստիճան պատվիրակությամբ օրերս ժամանել էր Իսրայել: Այցի ավարտին խոսելով իսրայելական պարբերականի հետ՝ Հայաստանի ԱԳ փոխնախարարը չի թաքցրել՝ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը…

  • Հայկական կողմը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը

    Հայկական կողմը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը

    Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»: Գրիգոր…

  • Փաշինյանի նոր նշանակումները

    Փաշինյանի նոր նշանակումները

    Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աշոտ Հովակիմյանին ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նա նույն հոդվածի 1-ին մասով Կարեն Նազարյանին եւս ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանն Արտակ Ապիտոնյանին նշանակել…