գրպանահատություն
Կին գրպանահատը երթուղայինի ուղևորից գողացել էր դրամապանակը․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց: Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ: Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից…
Բացահայտվել են գրպանահատության դեպքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց: Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր փետրվարի 5-ին: Մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 13-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում նկատել է, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը: Օպերատիվ խումբը որոնողական աշխատանքներ սկսեց: Նրանց միացան ոստիկանության…
Երևանում 2020-ի հունվարին բացահայտվել է գրպանահատության 29 դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գրպանահատություն։ Հաճախ հանդիպող հանցատեսակ բազմաթիվ երկրներում։ Հայաստանում այն իր դրսևորումներն է ունենում հիմնականում կանգառներում, երթուղային տրանսպորտում, շուկաներում, տոնավաճառներում, առհասարակ` մարդաշատ վայրերում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի վեցերորդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքը անզիջում պայքար է մղում գրպանահատության դեմ։ Գրանցված ու բացահայտված դեպքերը եղել են հիմնականում հասարակական տրանսպորտում ու կանգառներում։ Բերման ենթարկված մի շարք անձինք…
Բացահայտվել է գրպանահատության հերթական դեպքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց: Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 19.30-ին Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 31-ամյա մի բնակչի: Պարզվել է` նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, նա մի կնոջ վերարկուի գրպանից…
Գրպանահատը բռնվել է գողությունից մեկ օր անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և տուժողի փաստաբանական պալատի վկայագիրը: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Գողությունը կատարած անձին…
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին հաղորդումից 10 րոպե անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18․10-ի սահմաններում, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը բացահայտեցին հաղորդումից ընդամենը 10 րոպե անց։ Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա կասկածվողը Բաղրամյան պողոտայում հայտնաբերվեց ու…
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրպանահատության վերաբերյալ օրինագծին
ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: Օգոստոսի 3-ին հանձնաժողովի նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: «Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր…
Բացահայտվել է գրպանահատության հերթական դեպքը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին, ժամը 20.50-ին, Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ամիրյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է գումար: Նա հայտնել է, որ այն գողացել է 10 րոպե առաջ, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ անհայտ անձի գրպանից: Ձեռնարկվում են…
Գրպանահատ կինն իր տան մոտից բերման է ենթարկվել
Օգոստոսի 12-ին, ժամը 19.55-ին, 67-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ մեկ ժամ առաջ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթա, 100 հազար դրամանոց ոսկյա խաչ և բանկային քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Արաբկիրի…
Աղջկա պայուսակից հեռախոսներ գողացած գրպանահատը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 4-ին ոստիկանությունում հաղորդում ստացվեց, որ Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու մոտ ինչ-որ մեկը մի աղջկա պայուսակից գողացել է բջջային հեռախոսներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը մեկ օր անց բացահայտեցին: Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 5-ին Մաշտոցի պողոտայից գրպանահատությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Մարտունիի 37-ամյա մի բնակչի:…
Հաղորդումից րոպեներ անց գրպանահատը բռնվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 29-ի գիշերը մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղրոդում էր տվել, որ նույն օրը երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, քարտեր ու փաստաթղթեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, կնոջ հաղորդմանն օպերատիվ արձագանքելով, գրպանահատությունը բացահայտեցին հաղորդումից րոպեներ անց։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ…
Բացահայտվել է գրպանահատություն․ 61-ամյա կինը տվել է խոստովանական բացատրություն
Հունիսի 13-ին թիվ 259 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին 39-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր ամուսնու նույնականացման քարտը, երեխաների սոցիալական քարտերը, համերգի տոմս և մոտ 10 հազար դրամ: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ անցկացրել են բացատրական աշխատանք, ինչի արդյունքում հուլիսի 10-ին…
Գրպանահատությունը բացահայտվել է հենց դեպքի օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 8-ին ոստիկանությունում մի քաղաքացուհ հայտնեց, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, թիվ 47 երթուղու ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող ու տարբեր քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով նույն օրը գրպանահատության կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Կոնդի 32-ամյա մի բնակիչ: Կասկածյալը խոստովանել է…