դաշնություն
ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 թվականի համար պաշտպանական բյուջեի նախագիծը: Նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են երկարաձգել Պենտագոնի և ՌԴ ՊՆ համագործակցության՝ արդեն մի քանի տարի ձգվող սահմանափակումները: Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ սուվերեն պարտքի և ռուս որոշ պաշտոնյաների դեմ: Միաժամանակ, առաջարկվում է երկարաձգել սահմանափակումը, որ վերաբերում է «Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի սուվերենությունը ճանաչող…
Պուտինը և Էրդողանը ընդարձակ օրակարգով հանդիպում կունենան
Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կհանդիպեն: Նրանք նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները և սիրիական խնդիրները Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում: «Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այց է նախապատրաստվում: Օրակարգը երկկողմ հարաբերությունների մեկնարկից ի վեր ամենաընդարձակն է: Բազմակողմանի հարաբերություններ են,…
Կոռուպցիայի և կիբրհանցագործությունների դեմ պայքարի արդիական հարցերով փորձագիտական քննարկում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսատանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր…
ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ
2021թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի իրավիճակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին: «Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են…
ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ բանակի․ Կառավարության ծրագիրը
Ներկայացվել է հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, որում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ներկայացնում ենք կառավարության ծրագիրը ստորև․ «Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։ Ընդ որում բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության…
Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչին
Օգոստոսի 3-ին Արցախ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ, հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: «Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը: Արայիկ…
Տիեզերական գործունեության ոլորտում հայկական կողմի աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրվել
Հուլիսի 21-ին ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․ «Նիկոլ Փաշինյանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1.…
Գերիների թեման շարունակում է մնալ արդիական․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացներին ասել է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում։ «Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15…
Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնել են Բուդապեշտ
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին…
Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կատարումը
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կատարումը: «Դեկտեմբերի 21-ին կայացել է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները կարծիքներ են փոխանակել հարցերի կատարման մասին, որոնք բխում են նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, և երկկողմ հարաբերությունների օրակարգի մասին»,-ասվում է…
ՊՆ նախարարը ընդունել է ՌԴ դեսպանին
Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել…
Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է, որ մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ «Այսօր առցանց ձևաչափով մասնակցել եմ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Նիստի ընթացքում «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես եմ եկել ելույթով: Ելույթի ընթացքում ներկայացրել եմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի…
Հարությունյանը հյուրընկալել է Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի…















