Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնել են Բուդապեշտ

Ամենադիտվածներ

Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնել են Բուդապեշտ

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է։

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 2 148 միավոր և իր քաշային կարգում (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղերի մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();