Դավիդ դե Խեա
ՄՅՈւ-ն Դե Խեային նոր պայմանագիր կառաջարկի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը նոր պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային։ Այս մասին գրում է Goal.com-ը։ Նշվում է, որ Դե Խեան նույնպես դեմ չէ շարունակել մրցելույթները ՄՅՈւ-ում։ Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նշենք, որ Transfermarkt-ը իսպանացի դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Յունայթեդը մտադիր է երկարաձգել թիմի դարպասապահի հետ պայմանագրի ժամկետը
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ գործող պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնել է The Sun-ը։ Ըստ աղբյուրի՝ ակումբ նպատակն է պայմանագրի ժամկետը 12 ամսով երկարաձգել՝ մինչև 2024 թվականի հունիսը, քանի որ ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ «Նրանք հավատում են, որ Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է և…
Դե Խեան Յունայթեդի ամենաշատ հանդիպումներ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում մեկնարկային կազմում է: Դարպասապահի այս հանդիպումը լինելու է «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում 399-րդը։ Դավիդ Դե Խեան ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է դարձել։ Այս ցուցանիծով իսպանացի դարպասապահը գերազանցել է Շմեյխելի արդյունքը:
Դե Խեան հակառեկորդ է գրանցել
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 17-րդ տուրի շրջանակներում ընդունեց «Էվերտոնին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, որի ընթացքում ՄՅՈւ-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան հասցրեց հակառեկորդ գրանցել։ Ինչպես հաղորդում է Opta-ն՝ Դե Խեան Պրեմիեր Լիգայի արդեն 12 խաղում անընդմեջ գոլ է բաց թողել, որը դարպասապահի կարիերայի վատագույն արդյունքն է։ Հավելենք, որ իսպանացի դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2011 թվականից։
Դե Խեայի վնասվածքը լուրջ է. նա կարող է բաց թողնել Լիվերպուլի հետ խաղը. A Bola
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան ձախ ոտքի վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում (1-1): Վնասվածքի պատճառով դարպասապահը խաղի 60-րդ րոպեին հարկադրված էր փոխարինում խնդրել: Առաջիկայում իսպանացին բուժզննում կանցնի: Վնասվածքի պատճառով դարպասապահը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը: Այս մասին հաղորդում է A…
Դե Խեայի ֆանտաստիկ սեյվը՝ Շվեդիայի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շվեդիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում հյուրընկալել էր Իսպանիայի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Այս ոչ ոքիից հետո իսպանացիները ապահովեցին իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։ Հանդիպման ընթացքում հատկապես աչքի ընկավ իսպանացի դարպասապահ Դավի դե Խեան՝ իր ֆանտաստիկ սեյվով: Ռոբին Կայսոնի հարվածից հետո Դե Խեան ֆանտաստիկ ցատկով փրկել է իր թիմին վերահաս գոլից։ Սակայն…
Կուրտուան հիանալի դարպասապահ է, նա կփորձի Ռեալին կրկին երջանիկ դարձնել. Լեմենս
Բելգիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Էրվին Լեմենսը խոսել է Մադրիդի «Ռեալի» և ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղի մասին: «Նրանք պետք է նրան այլ կերպ վերաբերվեն։ Տիբոն յուրօրինակ տղա է և այսպիսի խաղը բնորոշ չէ նրան: Սովորաբար Բելգիայի հավաքականում նա հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով, սակայն «Ռեալում» տառապում է Դե Խեայի սինդրոմով։ Երբ «Սանտյագո Բերնաբեուն» սուլում…
Ռեալը ցանկանում է հեռացնել Կուրտուային. AS
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան չի վայելում ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի վստահությունը։ Այս մասին հաղորդում է AS-ն: Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ բելգիացին կարող է լքել «արքայական» ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նշվում է, որ ակումբն արդեն սկսել են փնտրել նրան փոխարինողին: Ավելի վաղ ասվում էր, որ գալիք ամռանը «սերուցքայիններ»-ի կազմը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի…
Պոգբան բաց է թողել Մանչեսթեր Յունայթեդի թիմային ընթրիքը. Daily Mail
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց է թողել թիմային ընթրիքը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի լիգայի գավաթում «Ռոչդեյլ»-ի արգելքը հաղթահարելուց հետո «կարմիր սատանաներ»-ը հավաքվել են Խուան Մատայի ռեստորանում: Ընթրիքը կազմակերպել է Դավիդ դե Խեան: Այնուամենայնիվ, մի քանի խաղացող ներկա չի եղել. Ֆիլ Ջոնսը, Հարի Մագուայերը, Պոլ Պոգբան, Էշլի Յանգն ու…
Դե Խեան մտադիր է լքել Մանչեսթերը. Football Italia
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում: Իսպանացին չի ցանկանում երկարացնել պայմանագրի ժամկետն ու մտադիր է լքել Մանչեսթերը՝ ազատ գործակալի կարգավիճակում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Այս իրավիճակից հավանաբար կօգտվի «Յուվենտուս»-ի ղեկավարությունն ու գրավիչ համաձայնագիր առաջարկել նրան: Հայտնում են, որ կողմերը կարող են նախնական պպայմանագիր կնքել արդեն հունվարին: Այս…
Դե Խեան կդառնա ամենաշատ վարձատրվող դարպասապահը
Դարպասապահ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքած նոր պայմանագի համաձայն կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Այս մասին հաղորդում է Telegraph-ը: Ըստ աղբյուրի՝ իսպանացին նոր վեցամյա համաձայնագիր կկնքի ակումբի հետ: Պայմանագրով 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կդառնա շաբաթական 375 հազար ֆունտ (տարեկան 19,5 միլիոն): Նշվում է, որ գործարքը կավարտվի այն ժամանակ, երբ թիմը ԱՄՆ-ից վերադառնա հավաքներից:
Դե Խեան որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան․ The Telegraph
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ: Նշվում է, որ այս պահին կողմերը բանակցություններ են վարում: Հավելենք, որ նոր պայմանագրով 28-ամյա դարպասապահի աշխատավարձը կդառնա տարեկան 20 միլիոն եվրո:
Դե Խեան կմնա Մանչեսթեր Յունայթեդում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան պաշտպանել ակումբի դարպասը: Այս մասին հայտնում է Sunday Mirror-ը: Ըստ աղբյուրի՝ իսպանացին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Յունայթեդի» հետ, ըստ որի՝ տարեկան կստանա 20 մլն եվրո աշխատավարձ: 28-ամյա դարպասապահը կդառնա ՄՅՈւ-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողն Ալեքսիս Սանչեսից հետո(557 հազար եվրո):
Յունայթեդը պատրաստ է վճարել Դե Խեային, որպեսզի նա հեռանա ակումբից
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային վաճառել ՊՍԺ-ին և դրան հասնելու համար ակումբը պատրաստ է դիմել արմատական քայլերի: Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ ՄՅՈւ-ն մտադիր է 28-ամյա դարպասապահին 25 միլիոն դոլար վճարել, որպեսզի նա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա թիմից: Ըստ պայմանագրի՝ Դե Խեան ևս մեկ մրցաշրջան կարող է անցկացնել, սակայն…
ՊՍԺ-ն ցանկանում է գնել Դե Խեային
ՊՍԺ-ն հետաքրքրված է Դավիդ դե Խեայի ծառայություններով: Փարիզյան ակումբը ցանկանում է գնել իսպանացու տրանսֆերն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ և պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո: ՄՅՈւ-ի ղեկավարությունը չի կարողանում պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության հասնել Դավիդ դե Խեայի հետ, քանի որ նա տարեկան 29 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում:Այս մասին հաղորդում է The Sun-ը: Նշենք, որ…













