դեղին բաճկոններ
Դեղին բաճկոնավորներին ցրելու համար ոստիակնությունը արցունքաբեր գազ է կիրառել
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սեն Լազար կայարանի տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալության թղթակիցը: Այսօր ավելի վաղ Մադլեն հրապարակի շրջանում սկսվել է «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցների հերթական չարտոնված բողոքի ակցիան: Ոստիկանությունը սկսել է մարդկանց դուրս մղել հրապարակից Սեն Լազար կայարանի ուղղությամբ, ակցիայի մասնակիցները վեճի են բռնվել ոստիկանության…
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ «դեղին բաճկոնների» շարժման առնվազն 26 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ֆրանսիական ռադիոալիքի տվյալներով՝ Նանտում բողոքի ցույցին ընդհանուր առմամբ 1800 մարդ է մասնակցել: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև: Ցուցարարներից ոմանք ցուցափեղկեր են կոտրել: Նշվում…
Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել «դեղին բաճկոնավորների» և իրավապահների միջև
TASS լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, որի հետևանքով ձերբակալվել է մոտ 30 մարդ։ Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, որին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։
«Դեղին բաճկոնների» ակցիայի ընթացքում 227 մարդ է ձերբակալվել
BFMTV-ի հաղորդմամբ՝ Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» հերթական ակցիայի ընթացքում 227 մարդ է ձերբակալվել: Նշվում է նաև, որ հիմնականում ձերբակալվել են ակցիայի այն մասնակիցները, որոնց ձեռքին անթույլատրելի իրեր են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ «Դեղին բաճկոններ»-ի ակցիաները շարունակվում են արդեն 23-րդ շաբաթն անընդմեջ։
Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» վերսկսել են հակակառավարական բողոքի ակցիաները
Արդեն 23-րդ անգամ Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք ուղղված են վառելիքի գնաճի դեմ: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Փարիզում իրավապահ մարմինները հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար արդեն ձերբակալել են 70 հոգու: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ խստիվ…
«Դեղին բաճկոններ»-ի ակցիան արգելվել է Աստվածամոր տաճարի հարակից տարածքում
Փարիզի ոստիկանությունն արգելել է ապրիլի 20-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքում դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ակցիայի անցկացումը։ Նշվում է, որ շաբաթօրյա ակցիայի անցկացման արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներով։ Բացի դրանից` տաճարի հարակից տարածքում անցկացվում են նաև ապացույցների հավաքման աշխատանքներ՝ Փարիզի դատախազության հարուցած գործի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ իրավապահներն արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան դաշտերում։
Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» սկսում են ցույցերի նոր ալիքը
Այսօր Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» սկսում են ցույցերի նոր ալիքը: Հայտնի է, որ արդեն մի քանի շրջաններում ցույցերը արգելել են, մասնավորապես Փարիզում և Թուլուզում: Ոստիկանությունը արգելել է ցույցերը Ելիսեյան դաշտերում և մի շարք փողոցներում: Հիշեցնենք, որ «Դեղին բաճկոնների» առաջին ցույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, որին մասնակցել է ավելի քան 300 հազար ցուցարար:
«Դեղին բաճկոնները» վերադարձել են
Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և…
«Դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ արցուքաբեր գազ է կիրառվել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ակցիայի մասնակիցներն այս շաբաթ ևս սկսել են երթ իրականացնել Փարիզի փողոցներով: Փողոցներից մեկում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: Այս պահին ցույցերը շարունակվում են: Որոշ քաղաքացիներ սկսել…
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է BFM TV-ն: Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում…
Ֆրանսիայի ներքին հետախուզության ղեկավարը խոսել է «դեղին բաճկոնների» հարցում արտաքին միջամտության մասին
«Դեղին բաճկոնների» հետ կապված ճգնաժամի զարգացմանը նպաստում է ինչպես Ֆրանսիայի ներսում միջամտությունը, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Այդ մասին Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Նիկոլա Լերները. հայտնում է ТАСС-ը: Պատասխանել է հարցին, թե իր ծառայությունը հետաքննություն վարո՞ւմ է տվյալ ճգնաժամին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, նա ասել է վերոհիշյալը` հավելելով,…
«Դեղին բաճկոնները» Թուլուզում շրջափակել են Amazon-ի լոգիստիկ կենտրոնի շենքը
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնի մուտքերը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ ցուցարարները մտադիր են խաթարել առևտրային կազմակերպությունների աշխատանքները: Դրա համար ցուցարարները քաղաքի 6 տարբեր կետերում ուղեկալներ են տեղակայել: Մասնավորոպես՝ Auchan և Carrefour սուպերմարկետների մոտակայքում խաթարվել է երթևեկությունը: Լրատվամիջոցը նշում է,…
Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը գերազանցել է 8.000-ը. ՆԳ նախարար
Ֆրանսիայում բողոքի ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվածների թիվը գերազանցել է 8 հազարը: Այս մասին տեղեկացնում է France info-ն: «Նոյեմբերի սկզբից Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվել է մոտ 8400 մարդ»,- հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները: Նրա հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 7500 քաղաքացի կալանավորված է: Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ իրավապահ մարմինների 1300…
Բելգիայում «դեղին բաճկոններ»-ը հարձակվել են երկրի նախկին վարչապետի տան վրա
Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա. հայտնում է Газета.ру-ն: Նշվում է, որ ցուցարարները թակել են դուռը, ապա ճայթուցիկներ նետել տան ուղղությամբ` վնաս հասցնելով շինությանը: Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի: Ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում:
Ֆրանսիայում նռնակի պայթյունի հետևանքով լուսանկարիչը կորցրել է թևը
Փարիզում անցկացվել է «դեղին բաճկոնների» ՝ թվով 13-րդ բողոքի ակցիան։ Նրանք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կառավարության քաղաքականության դեմ։ Փարիզում իրավապահները ձերբակալել են ակցիայի 36 մասնակցի։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Ցուցարարները կրակի են մատնել Էյֆելյան աշտարակի մոտ կայանված զինվորական հակաահաբեկչական պարեկային մեքենան։ Ականատեսների խոսքով՝ ծանր վնասվածքի պատճառը եղել…