դերասան
Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
Պետրո Պորոշենկոն չի բացառել, որ կարող է մասնակցել Ուկրաինայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ մասին Պետրո Պորոշենկոն ասել է երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել, որպեսզի նրան հայտնեին իրենց երախտագիտությունը՝ անցած հինգ տարիներին իրականացրած քայլերի համար: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Պետրո…
Շոտլանդիայում սպանել են «Ասեղի վրա 2» ֆիլմի դերասանին
Էդինբուրգում գնդակահարել են բռնցքամարտիկ և դերասան Բրեդլի Ուելշին, ով խաղացել է «Ասեղի վրա 2» ֆիլմում: Այս մասին գրել է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ անհայտ մեկը, դերասանի գլխին կրակել է այն բանից հետո, երբ նա ավտոմեքենան կայանում էր բնակարանի դռների մոտ: Ստացած վերքերից Բրեդլի Ուելշը տեղում մահացել է: Այժմ ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։
Մահացել է դերասան Ալեքսանդր Վասիլևը
Սակտ Պետերբուրգում մահացել է դերասան Ալեքսանդր Վասիլևը: Նշվում է, որ 60-ամյա արտիստը կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո: Վասիլևը 30 դեր է խաղացել կինոյում և սերիալներում, որոնց թվում են՝ «Ազգային որսորդության առանձնահատկությունները», «Խիստ ռեժիմի կատակերգությունը» և «Բանդիտական Պետերբուրգը»: 1977 թվականից Վասիլևը խաղացել է Սանկտ Պետերբուրգի Ն.Պ. Ակիմովի անվան Կոմեդիայի ակադեմիական թատրոնում: 2009 թականին Վասլիլևին շնորհվել…
Ջիգարխանյանի ընկերը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին
Արմեն Ջիգարխանյանի ֆեյսբուքյան խմբում դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել՝ որտեղ մանրամասներ է ներկայացրել դերասանի առողջական վիճակի մասին: «Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը լավ է: Ինչպես ինքն է ասում, «անձնագրի տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, երբեմն ընկերների հետ»,- մասնավորապես գրել է նա: Նա հայտնել է, որ դերասանը պատրաստվում է…
Բրյուս Ուիլիսը և իր կինը երկրորդ անգամ ամուսնացել են
Մարտի 19-ին հայտնի դերասան Բրյուս Ուիլիսի 64-ամյակն էր: Իր ծննդյան օրվանից 2 օր անց Ուիլիսը և նրա 40-ամյա կինը՝ Էմմա Ուիլիսը միմյանց կրկին սեր են խոստովանել՝ իրենց ամուսնության 10-ամյակի կապակցութամբ։ Այդ առթիվ նա լուսանկար է հրապարակել։ «Տասը տարի անց մենք կրկին ասացինք համաձայն ենք»,-այսպես է ՈՒիլիսը մակագրել լուսանկարը։ Էմմայի Stories բաժնում հրապարակվել են արարողության լուսանկարները։…
Մահացել է Վլադիմիր Էտուշը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում այսօր մահացել է սիված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիրր Էտուշը: Ռուսական RT լրատվականի տեղեկությունը հաստատել է դերասանի դուստրը`Ռաիսան: Երեկ` մարտի 8-ին դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին, բայց կյանքը փրկել, փաստորեն, չի հաջողվել: Հայ հասարակությանը հատկապես «Կովկասի գերուհին» ֆիլմից հայտնի դերասանը 96 տարեկան էր:
Աշոտ Ադամյանի խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հայտնի դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը հավատում է, որ Մարտի 1-ի ողբերգության մեղավորները պետք է բացահայտվեն ու կրեն իրենց արժանի պատիժը: Արյունահեղության նախորդ օրերին նա էլ շատերի նման եղել է Ազատության հրապարակում, նա էլ մշտապես ակտիվորեն պայքարել է քաղաքացիական իրավունքների, ազատությունների ու արդարության համար: «Շատերս հերթապահում էինք Ազատության հրապարակում եւ տուն գրեթե չէինք գնում։ Գործ…
ՌԴ ժողովրդական արտիստը Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին
«ԳԱԼԱ»-ն գրում է՝ Ալեքսեյ Սերեբրյակովը քննադատել է ռուսաստանցիներին՝ կեղծ հայրենասիրություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին նա հայտնել է Լոնդոնում անցկացված համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ: Սերեբրյակովի խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը վերջին 20 տարում մի քանի պատերազմ է ձեռնարկել: «Ես նկատի ունեմ Վրաստանը, Չեչնիան, Ուկրաինան, Սիրիան, նաեւ աֆրիկյան…
ԱՄՆ-ում մահացել Է դերասան Դիք Միլլերը
90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել Է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի Է բազմաթիվ Էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին: Հրատարակության տվյալներով՝ դերասանը վախճանվել Է հունվարի 30-ին Լոս Անջելեսում բնական պատճառներով, նրա կողքին են եղել կինը,…
«Օսկարի» հավակնող դերասանի մուտքն ԱՄՆ արգելվել է
ԱՄՆ հյուպատոսարանը երեք անգամ մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել դերասան Խորխե Անտոնիո Հերրերոյին: Այս մասին հաղորդում է El Sol de Tijuana պարբերականը: Ամենայն հավանականությամբ, դերասանին չի հաջողվի ներկա գտնվել Ամերիկյան կինոաակադեմիայի 91 -րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ինչպես պատմել է դերասանը, իրեն մերժել են մուտքի արտոնագիր տալ՝ կասկածելով, որ Հերրերոն մտադիր է ԱՄՆ-ում աշխատանք փնտրել: Մեքսիկացի դերասանն…
Իշխանափոխություն՝ Ռուսական թատրոնում. Ֆրեդ Դավթյանին կփոխարինի Յուրի Իգիթխանյանը
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը նշանակվել է ռուսական թատրոնի տնօրեն՝ փոխարինելով Ֆրեդ Դավթյանին, այս մասին հրապարակել է թատրոնի մամուլի ծառայությունը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը կայարցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Աշխատակազմին այդ մասին հայտնել է մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի…
Մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը
83 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը: Այդ մասին հայտնել է TMZ-ն: Ինչպես հրատարակությանը պատմել է դերասանի կինը՝ Դենիզը, մի քանի տարի առաջ նրա մոտ երիկամների հիվանդություն է սկսվել: Վերջին ինն օրերը նա անցկացրել է հիվանդանոցում՝ միացված լինելով թոքերի արհեստական օդափոխության սարքին: «Մենք նրան շատ կկարոտենք: Նա ցնցող հայր…
Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել
Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին: Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նարեկ Դուրյանինն է: «Ինչպես միշտ՝ փորձել ենք այնպիսի բեմադրություն անել, որ հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր»…















