դիահերձում

  • ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որի համաձայն՝ այսուհետ կորոնավիրուսից մահացած անձինք կդիահերձվեն։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դիահերձման արգելքը մտցվել էր, երբ կորոնավիրուսը նոր էր տարածվել, բայց այժմ այն հանվում է։ Նշենք, որ նախագիծն անցավ 76 կողմ ու 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

    Այսուհետ կորոնավիրուսից մահացածները կդիահերձվեն
  • Առողջապահության նախարարությունը որոշել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձին ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը հանել: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը նախարարությունն այսօր դրել է շրջանառության մեջ։ Հիշեցնենք, որ անցած տարի մայիսին ԱԺ-ն ընդունեց նույն օրենքում փոփոխությունը՝ նախարարության առաջարկով, որով սահմանվեց կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չիրականացնել։ Այն ժամանակ նախարարն Արսեն Թորոսյանն էր,…

    Առողջապահության նախարարությունը առաջարկում է դիահերձել կորոնավիրուսից մահացածներին
  • ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կորոնավիրուսի հիվանդությունից մահացած քաղաքացիների դիահերձման հարցին։ Նանուշյանը նշեց, որ ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ։ «Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան», – ասաց փոխնախարարը:

    ԱՆ-ն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար դիահերձարան ունենալ․ փոխնախարար
  • Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Տղամարդուն նախօրեին «Շտապօգնությունով» տարել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր զննեումից հետո նրան ուղարկել են պոլիկլինիկա։ Պոլիկլինիկան հայտնել է, որ հիվանդանոցից խորհուրդ են տվել թոքերի հետազոտություն անցկացնել, ինչը արել են, պարզվել է, որ տղամարդու  աջ թոքում հեղուկ կա։ Բացի այդ՝ տղամարդը հազ է ունեցել։…

    Մամուլում սխալ տեղեկություն է տարածվել, թե 74-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվել