դինոզավր
Ուժեղ երաշտի հետևանքով հայտնաբերվել են դինոզավրերի հետքեր
Տեխասի կենտրոնական գետի հունում 113 միլիոն տարվա վաղեմության դինոզավրերի հետքեր են հայտնաբերել : Տեխասի Դինոզավրերի հովտի նահանգային զբոսայգու հետքերը լավագույնս պահպանվածներից են աշխարհում, ասել է պարկի տեսուչ Ջեֆ Դևիսը: ԱՄՆ-ի երաշտի մոնիտորինգի տվյալներով՝ Տեխասի գրեթե ողջ տարածքում երաշտ է սպառնում: Ամառվա չափազանց չոր, շոգ պայմանները պատճառ դարձան, որ Տեխասի կենտրոնական զբոսայգում գետը գրեթե ամբողջությամբ ցամաքեց՝…
Արգենտինայում հնագետները դինոզավրի նոր տեսակ են հայտնաբերել
Հնագետներն Արգենտինայում բացահայտել են դինոզավրի նոր տեսակ, որն ունի մեծ գանգ և փոքր թաթեր: Դինոզավրերի նոր տեսակը, որը ստացել է Meraxes gigas անվանումը, մանրամասն նկարագրված է Current Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: Այն պատկանում է կարխարոդոնտոզավրիդների խմբին և երկարությունը մոտ 11 մետր է, իսկ քաշը՝ ավելի քան չորս տոննա։ Դինոզավրին անվանել են HBO-ի «Գահերի խաղ»…
Դինոզավրը խոսքով է հանդես եկել ՄԱԿ-ի ամբիոնից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մի՛ ընտրիր ոչնչացումը» արշավի շրջանակներում յուրահատուկ տեսահոլովակ է ստեղծվել։ Տվյալ հոլովակում դինոզավրը ներս է մտնում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ և այնտեղից դիմում երկրների առաջնորդներին ու հանրությանը։ Այս մասին գրում է Green Deal-ը։ Դինոզավրի ելույթը նվիրված է կլիմայական փոփոխություններին։ Դրանում քննադատվում է երկրների կողմից տրամադրվող պետական սուբսիդիաները՝ փոփոխությունների համատեքստում։ Նշվում է, որ ժամանակն է, որպեսզի մարդիկ…
Ինյեստայի պատվին դինոզավրի տեսակ են անվանակոչել
Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի պատվին դինոզավրի նոր բացահայտված տեսակ են կոչել։ Այս մասին տեղեկանում ենք Nature Research ամսագրից։ Նշվում է, որ այս նոր տեսակի դինոզավրը զաուրոպոդ է, բայց 3 ճանկի փոխարեն ունի 4 ճանկ, ինչը չի հանդիպել ոչ մի հայտնի այլ տեսակի մոտ։ Այսպիսով, տվյալ տեսակի դինոզավրերին կոչել են Iniestapodus…
Բրազիլացի հնագետները դինոզավրի նոր տեսակ են հայտնաբերել
Բրազիլացի հնագետները տեղեկացրել են մինչ այժմ անհայտ դինոզավրի հայտնաբերման մասին, որն ապրել է լատինամերիկայն հանրապետության հարավում։ Հնագույն կենդանու մնացորդները հայտնաբերվել են Պարանա նահանգում, Կրուզեյրու դու Ուեստի հնէաբանական հուշարձանի պեղումների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը։ «Անհավանական հայտնագործություն է, քանի որ խոսքն առաջին դինոզավրի մասին է, որը հայտնաբերվել է մեր նահանգում։ Բացի այդ, մենք հազվադեպ ենք…
Թաիլանդում 140 մլն տարի արաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել
Թաիլանդի հյուսիսարևելյան Սակոն Նաքհոն նահանգում 140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է The Thaiger պորտալը։ Նրա տվյալներով՝ մոտ տասը հետքերը պատկանում են տերոպոդներին (մողեսակերպ դինոզավրերի ենթատեսակ), որոնք գոյություն են ունեցել կավճի դարաշրջանում՝ 146-65 մլն տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են քարի մեջ, Փհու Փհա Լեք պարկում, հյուսիսարևելյան Սակոն Նաքհոն…
Արգենտինայում դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել
Արգենտինայի ազգային պարկում դինոզավրի առնվազն 220 մլն տարվա կմախք է հայտնաբերվել: PHYS-ը հայտնում է, որ այն մի շարք կաթնասունների, այդ թվում՝ կոկորդիլոսի նախատիպն է: Հաղորդվում է, որ որ այս կմախքի հետ մեկտեղ մի քանի այլ դինոզավրների մնացորդներ ևս հայտնաբերվել են, ընդ որում` դրանք միմյանցից մոտ 1 մետր հեռավորության վրա են եղել: Գիտնականները ենթադրել են, որ…
Դինոզավրի 13 մետրանոց կմախքը կցուցադրվի Փարիզում կայանալիք աճուրդում
13-մետրանոց խոտակեր դինոզավրի կմախքը լոտ կդառնա հունիսին Ֆրանսիայի Aguttes աճուրդային տան կազմակերպած աճուրդում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ լոտի արժեքը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո: Կմախքի երկարությունը կազմում Է 13 մետր, բարձրությունը՝ 6,2 մետր: ՀնԷաբան և աճուրդային տան փորձագետ Էրիկ Միքելերի խոսքով՝ նախապատմական կենդանին պատկանել Է դիպլոդոկների ընտանիքին, որոնք Յուրայի շրջանում բնակվել են արդի Հյուսիսային Ամերիկայի տարածքում:…
Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ
Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ, որոնք մեջքին երկար փշերի օգնությամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին հայտնել Է Phys.org ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազոտողներին: Ինչպես նշված Է, խոտակեր դինոզավրի, որն ապրել Է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի և պարանոցի կմախքը գտնվել Է արգենտինյան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրությունը ցուցադրվել Է Բուենոս Այրեսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզավրների…