դիջեյ
Կարոտել եմ. DJ Վակցինան դեռ լուր չունի իր անչափահաս երեխայից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
DJ Վակցինա կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանը մի քանի օր է ինչ տեղեկություն չունի իր անչափահաս երեխայից: Նա հայտնում է, որ երեխան հոր մոտ է, իսկ հայրը վերջին խոսակցություններից հետո անհասանելի է և չի պատասխանում հեռախոսազանգերին: Ավելի մանրամասն` տեսանյութում: Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի: https://www.facebook.com/arusikvakcina/posts/10218556929422945 https://www.facebook.com/azatutyun/videos/327088378629213
Աշխարհահռչակ դիջեյը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում
Աշխարհահռչակ նիդեռլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա Երևանի գլխավոր հրապարակում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարի՝ WCIT 2019-ի կազմակերպիչները: Ժամանակակից էլեկտրոնային երաժշտության գերաստղը Հայաստան կայցելի այդ համագումարի շրջանակում։ Արմին վան Բյուրենը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ներառյալ՝ առաջին հորիզոնականը «DJ Magazine» ամսագրի «Երկրպագուների վարկածով թոփ 100 դիջեյներ» ցուցակում։ 2013թ.-ին Բյուրենն…
Մահացել է Մոսկվայի դիջեյ եւ մոդել Ժաննա Ռասկազովան
Մոսկվայում 29 տարեկան հասակում մահացել է դիջեյ եւ մոդել Ժաննա Ռասկազովան, տեղեկացնում է РЕН ТВ-ն։ Ըստ տվյալների՝ օգոստոսի 11-ի երեկոյան նրա ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնություն է կանչել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Ըստ նախնական տեղեկատվության՝ Ռասկազովան մահացել է թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում։ Մահացած մոդելը 29 տարեկան էր։ Նա հայտնի դիջեյ…
Թողարկվել են DJ Ավիչիի հետմահու առաջին երգն ու տեսահոլովակը (տեսանյութ)
Երեկ թողարկվել է հայտնի դիջեյ Ավիչիի/ Avicii հետմահու առաջին երգը: Երգը, որը ձայնագրվել է դիջեյի մահվանից առաջ, կոչվում է «SOS» և համագործակցություն է Ալոե Բլեքի հետ: Երգը թողարկվել է Ավիչիի մահվան առաջին տարելիցից ընդամենը 10 օր առաջ. երաժիշտն ինքնասպան էր եղել 2018թ.-ի ապրիլի 20-ին: «SOS»-ն Ավիչիի առաջին հետմահու ձայնասկավառակի՝ «Tim»-ի գլխավոր երգն է: Ձայնասկավառակը, որը…





