Դիվերսանտ
Հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ
Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իբր մի խումբ հայեր հունիսի 8-ին…
Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումը ադրբեջանցի դիվերսանտների հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ փոխանցվել է նրան Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։ «Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող։ Որոշ տեղեկատվության ճշգրման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ ճշգրտված տեղեկությունը, կարձագանքնեն։…
Հնարավոր է ադրբեջանցի երկու դիվերսանտներին փոխանակել ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ
Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրին արդյոք հնարավո՞ր է փոխանակել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ: Հարցին ի պատասխան ՊՆ խոսնակը նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում: «Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի…
Ադրբեջանում պահվող հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական կողմի, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Փոխանցում է aysor.am-ը: Ադրբեջանական լրատվամիջոցները նամակը մեկնաբանում են երկու կողմերի գերիներին «բոլորին բոլորի» հետ փոխանակելու սկզբունքի կոնտեքստում: Ըստ տարածված նամակի, որն իբրև թե Արսեն Բաղդասարյանը փոխանցել է Ադրբեջանի ռազմագերիների ու պատանդների հարցերով պետական հանձանժողովին, հայ գերին…




