դիրիժոր
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտո»-ն կցուցադրվի օգոստոսի 29-ին: «Շատ ուրախ ենք՝ ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիք: Նա իր հետ բերում է դիրիժորության իր տասնամյակների…
Օպերային թատրոնի գրառում է կատարել Facebook-ում: Թատրոնից տեղեկացնում ենք, որ տեղի կունենա բացօթյա հանդիպում: «Բացօթյա համերգային ՄԵԿՆԱՐԿԸ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ մեծ պատշգամբում Հարգելի հանդիսատես, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկարատև դադարից հետո սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ բացօթյա համերգային ծրագրով ներկայանում է հանդիսատեսին: Ելույթ կունենան Թատրոնի մեներգիչներ՝ Աննա ԱՅՎԱԶՅԱՆԸ /սոպրանո, Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԸ…
Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին: «Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել…
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն: Ծրագրում` Մ. Գլինկա, Ջ. Վերդի, Ժ. Օֆենբախ, Լ. Մինկուս, Ժ. Բիզե, Ջ. Պուչչինի, Պ. Մասկանի, Ֆ. Չիլեա, Ֆ. Լեհար, Մ. Ռավել: Հոբելյանական համերգին մասնակցում են Հայաստանի օպերայի և բալետի…
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի հետ նա ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում: Համերգի ընթացքում կհնչեն Բեթովենի,…
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը (ՊԱՄԹ), որը սեպտեմբերի 17-ին բացում է հերթական տարեշրջանը, նոր ստեղծագործական տարում հանդիսատեսներին խոստանում է առնվազն տասը պրեմիերա, ինչպես նաև ականավոր իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի դեբյուտը, որն առաջին անգամ հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ: Այս մասին TACC-ին հայտնել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: «Առաջիկա 244-րդ սեզոնի պլանները…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին: Նախարարությունից հայտնում են, որ մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին՝…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգևատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով: «Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար պարգևատրել Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հաստատության նախագահին, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է փաստաթղթում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և ‹‹Ներկա›› կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է,…
Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Ֆիլմում…
«Վաղը (արդեն այսօր՝ azat.tv) Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է: «Grammy» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր և կոմպոզիտոր, Հայաստանի ազգային հերոս՝ Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր…
Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը: ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը:…