Դոնալդ Թրամփ
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ալյասկայում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, հայտնում է Tje Hill-ը: Նախագահական հրամանագրին համապատասխան Ներքին անվտանգության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության հետ պետք է միասնական գործեն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Նյու Յորքի օդանավակայանում Թրամփի օդանավը վնասվել է
Նյու Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր օդանավը վնասվածքներ է ստացել, հայտնում է The Associated Press-ը: Նշվում է, որ նախագահական Boeing 757-ը բախվել է կողքին կայանված մեկ այլ օդանավի: Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին տեղափոխող օդանավը տեխնիկական անսարքության պատճառով արտահերթ վայրէջք էր կատարել Մերիլենդի Էնդրյուս ավիաբազայում:
Պուտին-Թրամփ հանդիպումը կտևի ավելի քան երկու ժամ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 1-ին և կտևի ավելի քան երկու ժամ: Այս մասին РИА Новости-ն հայտնել է պատվիրակություններից մեկի մի աղբյուրը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները կհանդիպեն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի ունենալու նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
Թրամփն առաջարկել է ստեղծել գլոբալ հեռուստացանց, որը կլինի CNN-ի այլընտրանքը
168-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ամերիկյան հեռուստատեսային ցանց ստեղծել համաշխարհային լսարանի համար, որը կդառնա CNN նորությունների ալիքի այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ: Թրամփն այս մասին գրել է Twitter-ի իր անձնական էջում։ «Թեև Միացյալ Նահանգներում CNN-ի գործերը, դատելով ըստ վարկանիշների, այնքան էլ լավ չեն ընթանում, ԱՄՆ-ի սահմաններից դուրս…
Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ևԴոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա: «Այդ հանդիպումը նախապատրաստվում է», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա: «Քսանյակի» գագաթնաժողովը Արգենտինայի…
Ի՞նչ է կատարվել Դոնալդ Թրամփի և CNN-ի լրագրողի միջև
Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այդպիսով, դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը: Նշենք, որ CNN-ը դիմել է դատարանին նաև հարցով, թե որքանով է սահմանադրական ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության որոշումը՝ հեռուստաընկերության լրագրողին զրկելու մշտական անցագրից: ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին հարց…
Անտառային հրդեհի պատճառով 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է
Կալիֆորնիայում անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 59 մարդ: Նահանգի հյուսիսում, որտեղ շարունակում է մոլեգնել Camp անվանումը ստացած հրդեհը, 56 մարդ է մահացել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Նահանգի հարավում, Մալիբու քաղաքի մերձակայքում առնվազն 3 մարդ է մահացել: Մոտ 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:…







