Դոնբաս
Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները Աբու Դաբիում
Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կանցկացվեն Աբու Դաբիում փետրվարի 4 և 5-ին։
ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
ԱՄՆ-ը հերքել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կապել է Կիևի տարածքային զիջումների հետ։
Դոնբասի շուրջ դիվանագիտությունը թեժանում է նոր խաղաղության խորհրդի շուրջ մտահոգությունների ֆոնին
Ուկրաինայի Դոնբասի շրջանի շուրջ եռակողմ բանակցությունները ընդգծում են խորը տարաձայնությունները, մինչդեռ Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնում Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ-ի գլխավորած նոր համաշխարհային խաղաղության նախաձեռնությանը։
Ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները՝ աճող կորուստների և լարվածության պայմաններում
Չնայած բանակցությունների ակտիվացմանն ու միջազգային ճնշմանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումը դեռ հեռու է, քանի որ տարածքային վեճերը, ռազմական լարվածությունը և փոխադարձ անվստահությունը շարունակում են գերիշխել 2025-ին։
Դոնբասում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու առաջարկը՝ խաղաղության ծրագրում
Ուկրաինան առաջարկել է Դոնբասում «ազատ տնտեսական գոտի» ստեղծել՝ զորքերի դուրսբերմամբ։ Այս առաջարկը քննարկվում է միջազգային մակարդակով։
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ պլանը պատրաստվել է՝ իրական դրության հաշվառմամբ
ԱՄՆ-ը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր, որը, ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի, մշակվել է իրական իրավիճակի հաշվառմամբ։ Ծրագիրը նախատեսում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում Ղրիմի,…
Դոնբասը՝ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցությունների կենտրոնում գլոբալ լարվածությունների ֆոնին
Ալյասկայի գագաթնաժողովը Թրամփի և Պուտինի միջև Դոնբասը դարձրել է խաղաղության բանակցությունների առանցք, առաջացնելով վեճեր տարածքային ամբողջականության և գլոբալ դաշինքների շուրջ:
Փետրվարից ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի և Դոնբասի տարածքից
Փետրվարից Ուկրաինայի և Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել է 4,3 միլիոնը: Ադ մասին հաղորդել են ուժային կառույցներում: «Վերջին տվյալներով՝ փետրվարից Ուկրաինայից և Դոնբասից ՌԴ-ի տարածք է ժամանել ավելի քան 4,3 միլիոն փախստական, ներառյալ 664 հազար երեխա: Այդ թվից 2 միլիոնը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զուցակիցը:…
Դոնբասից տարհանվածների թիվը հասավ 137 հազարի
Փետրվարի 18-ից ի վեր Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններից Ռուսաստան տարհանված մարդկանց թիվը հասել է 137 հազարի։ Այս մասին գրում է TASS-ը։ Նշվում է, որ նրանց մեծ մասը՝ 85,5 հազարը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացի են տարհանվածներից 51 հազարը, իսկ 560-ի քաղաքացիությունն այլ պետությունների է։
ԵԱՀԿ առաքելության անդամները հեռանում են Դոնբասից
ԵԱՀԿ ներկայացուցիչները հեռանում են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետություններին։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ նրանք շարժվել են Ռուսաստանի ուղղությամբ, որտեղից էլ արդեն կիրականացվի տարհանումը։ Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտն ասել էր, որ ցանկանում է հնարավորինս շուտ դուրս բերել ԵԱՀԿ ներկայացուցիչներին Ուկրաինայից։
Դոնբասի Հանրապետությունների սահմանների հարցը հստակեցված չէ․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի սահմանների հարցին։ Նրա խոսքերը փոխանցում է RIA-ն։ Զախավորան նշել է, որ այդ Հանրապետությունների սահմանների հարցը դեռևս վերջնական հստակեցված չէ։ Նա ասաց, որ այդ հարցերը կքննարկվեն Ռուսաստանի և Դոնբասի հանրապետությունների միջև բարեկամության մասին համաձայնագրերի վավերացումից հետո։
Ռուսաստան է ժամանած փախստականների թիվն անցել է 61 հազարից
Դոնբասից և Լուգանսկից մինչ օրս Ռուսաստանի հետ սահմանն անցել է 61 հազարից ավել փախստական։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին տարհանվում են տարեցները, կանայք ու երեխան։ Նա նշել է, որ Դոնբասի ԱԻՆ-ը մտադիր է 700 հազար մարդու դուրս բերել ինքնահռչակ Հանրապետությունից։
Դոնբասից ՌԴ է ժամանել ավելի քան 40 հազար փախստական
Դոնբասից տարհանվել են ավելի քան 40 հազար բնակիչ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։ Նրա խոսքով՝ փաստականները հիմնականում տեղակայված են Ռոստովի մարզում։
Լուգանսկում և Դոնեցկում ընդհանուր զորահավաքներ են հայտարարվել
Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկն ու Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր են ստորագրել։ Պուշիլինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահեստազորում գտնվողներին կոչ է արել գնալ զինկոմիսարիատներ։ Ավելի վաղ Դոնեցկի ղեկավարն ասել էր, թե Ուկրաինայի զինված ուժեր մարտական վիճակի են բերված և պատրաստ են գրավել Դոնբասը։ Հավելենք նաև, որ երեկ գիշերվանից իրականացվում…
Փետրվարի 16-ը՝ Միասնության օր․ Զելենսկին ուղերձով դիմել է ժողովրդին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 14-ին ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին ու նշեց, որ իրենց վախեցնում են մեծ պատերազմով, սակայն Ուկրաինան ուժեղ է, քան երբևէ։ Նրա խոսքով՝ Ղրիմն ու Դոնբասը լինելու Ուկրաինայի կազմում, սակայն դա տեղի է ունենալու միայն դիվանագիտական ճանապարհով։ Զելենսկին ասել է, որ հրամանագիր է ստորագրել՝ փետրվարի 16-ը երկրում «Միասնության օր» հայտարարելու մասին։…















