Դուշան Լայովիչ
Թենիս․ Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը թենիսի Համբուրգի ATP500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը սերբ Դուշան Լայովիչն էր։ Մրցավեճը տևեց 1 ժամ ու 1 րոպե։ Խաչանովը պարտվեց 2 սեթերում՝ 6-1, 6-2 հաշիվներով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,2 միլիոն եվրո։
Ֆաբիո Ֆոգինին դարձավ Մոնտե-Կառլոյի մրցաշարի հաղթող
Ֆաբիո Ֆոգինին դարձել է Մոնտե-Կառլոյի մրցաշարի հաղթող:Նա եզրափակչում հաղթել է Դուշան Լայովիչին 6:3, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 38 րոպե: Ֆոնինին ոչ մի էյս չի կատարել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 5 բրեյք-փոինթից հաջող է իրացրել 4-ը: Նշենք, որ Ֆոնինի համար սա կարիերայի 9-րդ տիտղոսն էր:


