Սպորտ

Թենիս․ Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը թենիսի Համբուրգի ATP500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն կրեց։

Նրա մրցակիցը սերբ Դուշան Լայովիչն էր։ Մրցավեճը տևեց 1 ժամ ու 1 րոպե։ Խաչանովը պարտվեց 2 սեթերում՝ 6-1, 6-2 հաշիվներով։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,2 միլիոն եվրո։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ