Դևիդ Բեքհեմ
«Ինտեր Մայամին» նշեց «Նու Սթեդիումի» բացումը՝ «Օսթին ՖԱ»-ի հետ խաղով
«Ինտեր Մայամի ՖԱ»-ն նշել է իր նոր՝ 350 միլիոն դոլար արժողությամբ «Նու Սթեդիումի» բացումը՝ «Օսթին ՖԱ»-ի դեմ 2:2 ոչ-ոքի խաղով, որում գոլեր են խփել Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։
Բրունո Ֆեռնանդեշը գերազանցեց Բեքհեմին՝ ռեկորդ սահմանելով Ման Յունայթեդի մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումներով
Բրունո Ֆեռնանդեշը գերազանցել է Դևիդ Բեքհեմի՝ Մանչեսթեր Յունայթեդի մեկ մրցաշրջանի Անգլիայի առաջնության գոլային փոխանցումների երկարամյա ռեկորդը։ Նա մոտենում է նաև առաջնության պատմության գոլային փոխանցումների ընդհանուր ռեկորդին։
Բրունո Ֆեռնանդեշը ռեկորդ է սահմանել Մանչեսթեր Յունայթեդի համար
Բրունո Ֆեռնանդեշը նոր ռեկորդ է սահմանել Մանչեսթեր Յունայթեդի համար՝ 16 գոլային փոխանցումով Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում, գերազանցելով Դևիդ Բեքհեմի նախկին ռեկորդը.
Դևիդ Բեքհեմ․ ընտանեկան հաշտեցում և նոր առաջամարտիկ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղիղ եթերում
2025 թվականին Դևիդ Բեքհեմը հայտնվել է ընտանեկան հաշտեցման և համաշխարհային ֆուտբոլային փառքի խաչմերուկում։ Ընտանեկան հարաբերությունների կարգավորումից մինչև Ֆուտբոլի աշխարհի առաջնության գովազդում խաղալը՝ այս տարին Բեքհեմի համար դարձել է և՛ անձնական, և՛ հանրային փորձությունների ժամանակ։
Վիկտորիա Բեքհեմ․ «Փոշ Սփայս»-ից մինչև նորաձևության խորհրդանիշ և ընտանեկան ժառանգության համահիմնադիր
Վիկտորիա Բեքհեմը «Սփայս Գըրլզ»-ի աստղից դարձել է նորաձևության ոլորտի առաջատար, միաժամանակ ամուր կանգնած՝ որպես Դևիդ Բեքհեմի կողակից և Բեքհեմ ընտանիքի ժառանգության համահիմնադիր։
Ռոնալդուն Բեքհեմի հետ բանակցել է՝ նրա ակումբ տեղափոխվելու վերաբերյալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային գրանցումը փոխելու նախաշեմին է։ ՄՅՈւ-ի հարձակվողը իր տեղափոխության հարցը քննարկել է Դևիդ Բեքհեմի հետ, ով հանդիսանում է MLS-յան Մայամի «Ինտերի» սեփականատերը։ Այս մասին գրում է The Mirror-ը։ Նշվում է, որ Ռոնին դեռևս չի կողմնորոշվել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Նշենք, որ 37-ամյա պորտուգալացու ու ՄՅՈւ-ի միջև…
Բեքհեմի ակումբը մտադիր է գնել Մեսսիին
Անգլիական ֆուտբոլի լեգենդներից Դևիդ Բեքհեմին պատկանող MLS-յան «Ինտեր Մայամի» ակումբը առաջիկայում ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին առաջարկ կանի։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Նշվում է, որ ամերիկյան ակումբում հասկանում են, որ արգենտինացուն հեշտ չի լինելու համոզելը, բայց բացառված չէ, որ Մեսսին կհեռանա փարիզյան ակումբից։ Ըստ աղբյուրի՝ Բեքհեմի ակումբը մտադիր է Մեսսիին ձեռք բերել այս ամառ։
Մատյուիդին տեղափոխվում է Բեքհեմի ակումբ
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բլեզ Մատյուիդին «Յուվենտուսից» տեղափոխվում է MLS-ի «Ինտեր Մայամի»։ Հիշեցնենք, որ վերոնշյալ ակումբի սեփականատերերից մեկը հանդիսանում է անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը։ Վերջինս Մատյուիդի մասին ասել է, որ ֆրանսիացին հրաշալի ֆուտբոլիստի ու նա շատ ուրախ է ֆուտբոլիստի տեղափոխությամբ։ Մատյուիդին «Ինտեր Մայամիում» հանդես կգա 8 համարի ներքո։
Մարիո Գյոտցեն մերժել է Բեքհեմի Ինտեր Մայամիի առաջարկը
Bild-ի հաղորդմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մարիո Գյոտցեն առաջարկ է ստացել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիից»։ Սակայն կիսապաշտպանը որոշել է մերժել Դևիդ Բեքհեմի ակումբին։ 28-ամյա գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», «Սեւիլիան», «Միլանը», «Լացիոն» եւ «Ֆիորենտինան»։ Գերմանիայի ավարտված առաջնության ընթացքում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։
Վիլիանը մերժել է Բեքհեմին
Անգլիական «Չելսիում» հանդես եկող Վիլիան մերժել է MLS-ի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ամերիկյան ակումբը շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ է առաջարկել 31-ամյա հարձակվողին, սակայն վերջինս հայտնել է, որ ցանկանում է մնալ անգլիական ակումբում ու մերժել է «Ինտեր Մայամիին»։ «Չելսին» էլ իր հերթին բրազիլացուն մեկ տարվա պայմանագիր է…
Մոուրինյոն Բեքհեմին ուղեկցեց Տոտենհեմի նոր մարզադաշտ էքսկուրսի(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ժոզե Մոուրինյոն Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի համար կազմակերպել էր էքսկուրսիա «Տոտենհեմի» նոր մարզադաշտում: Մասնագետը նկատել է նախկին ֆուտբոլիստի պահպանված ֆիզիկական կազմվածքը: «Դու հաջողակ ես, դու նման ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի, նույնիսկ կարիերան ավարտելուց հետո: Շատ տղաներ խնդիրներ ունեն մեջքի, ծնկների, կոճերի հետ: Դու կտեսնես թե որոշ խաղացողներ ինչպիսի տեսք են ունենալու, երբ ավարտեն իրոնց կարիերան»,…
Ոչ մի խաղացող Մեսսիի հետ նույն մակարդակում չէ․ Բեքհեմ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը համեմատել է Ռոնալդուին ու Մեսսիին։ «Մեսսին յուրահատուկ խաղացող է, ոչ ոք նրա հետ միևնույն մակարդակի վրա չէ: Ռոնալդուին մի փոքր չի բավականացնում Լիոնելին հասնելու համար, բայց նրանք երկուսն էլ գերազանցում են մյուսներին՝ իրենց մակարդակով», – Բեքհեմի խոսքերը փոխանցում է Goal-ը:
Մոդրիչը կարող է կրկնակի աշխատավարձ ստանալ, եթե տեղափոխվի Ինտեր Մայամի
MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբը, որը պատկանում է Դևիդ Բեքհեմին և մի քանի այլ բաժնետերերի, ցանկանում է ձեռք բերել Լուկա Մոդրիչին։ Marca-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբը պատրաստ է կրկնապատկել Մոդրիչի աշխատավարձը։ Բայց նշվում է, որ խորվաթը ցանկանում է դեռևս մնալ «Ռեալում»։ Հիշեցնենք, որ նրա պայմանագիրը ուժի մեջ է ևս 18 ամիս։
Բեքհեմի ակումբը առաջարկ է ներկայացրել ՊՍԺ-ին Կավանիի համար
Հայտնի անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին ու մի շարք այլ ներդրողների պատկանող «Ինտեր Մայամի» ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին։ Բայց, MLS-ի թիմից բացի, Կավանիին մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է գնել նաև «Աթլետիկոն»։ AS-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբի առաջարկը բավականին լավն է։ Նշվում է նաև, որ Կավանին դեռևս պատրաստ չէ տեղափոխվել…














