Դևի Շրիդհար
Օլիմպիական խաղերն իրատեսական են՝ պատվաստանյութի պատրաստ լինելու դեպքում․ գիտնական
Էդինբուրգի համալսարանի գլոբալ առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դևի Շրիդհարը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը եթե պատրաստ լինի հաջորդ տարի, ապա Տոկիոյում հնարավոր կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Իսկ, եթե տվյալ հարցում գիտական առաջընթաց չլինի, ապա խաղերի անցկացումն իրատեսական չէ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

